Թրամփի միգրացիոն արգելքն անորոշ ժամկետով արգելափակվել Է
INTERNATIONAL NEWSՀավայիի ֆեդերալ դատարանը, որն արգելափակել Էր մի շարք մահմեդական երկրներից միգրանտների համար մուտքի արգելքի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, անորոշ ժամկետով երկարացրել Է իր վճռի գործողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դատավոր Դերիք Ուոթսոնի վճիռը նշանակում Է, որ Թրամփի հրամանագիրը չի կիրառվի առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չեն քննվել հրամանագրի լիակատար չեղարկման հայցերը:
Դատական վճռի հիմնավորումը գործնականում չի փոխվել այն պահից ի վեր, երբ հրամանագրի գործողությունն առաջին անգամ դադարեցվեց հենց նույն դատարանի կողմից. դատավորի կարծիքով՝ 90-ից մինչեւ 98 տոկոս մահմեդական բնակչությամբ երկրների քաղաքացիների մուտքի արգելքը հավասարազոր Է կրոնական հատկանիշով խտրականությանը:
Բացի վեց մահմեդական երկրների քաղաքացիների համար մուտքի 90-օրյա արգելքից, Թրամփի հրամանագիրը պատվիրում Է 120 օրով դադարեցնել փախստականների օգնության ֆեդերալ ծրագրի գործողությունը:
Դատարանում կայացած մտքերի փոխանակության ընթացքում Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները խնդրել են այնպիսի վճիռ կայացնել, որ ուժի մեջ մնա գոնե փախստականների ընդունման արգելքը, բայց դատավորը հրաժարվել Է անել նաեւ դա:
Լուսանկարը` AFP
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



