Թուրք պաշտոնյաները բոյկոտել են Ռուսաստանի տոնը՝ Հայոց ցեղասպանության մասին Պուտինի հայտարարության պատճառով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ազգային տոնին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Անկարայում ՌԴ դեսպանատանը, հայտնում է Sabah-ը։
Պաշտոնական Անկարան, սակայն, շարունակել է ՌԴ-ի դեմ բոյկոտը՝ պայմանավորված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 1915-ի դեպքերը ցեղասպանություն կոչելու փաստով։
Ոչ մի պաշտոնյա ՌԴ-ի օրվան նվիրված միջոցառմանը չի մասնակցել։
Պուտինն Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում մասնակցել էր Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառմանն ու ասել էր, որ «1915 թվականի ապրիլի 24-ին տեղի է ունեցել պատմության ամենասարսափելի ու ողբերգական դեպքերից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը»։
Անցյալ տարի դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը մասնակցել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը։
Աղբյուրը` Tert.am
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



