Տեխասում բապտիստական եկեղեցու 13 ծխականներ են զոհվել ավտովթարից
SOCIETY 13 մարդ Է զոհվել ավտոբուսի եւ ոչ մեծ բեռնատարի ճակատային բախման հետեւանքով, եւս երկուսը տուժել են: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին այս մասին հայտնել Է Reuters-ը:
Ավտոբուսում եղել Է 14 մարդ՝ բապտիստական եկեղեցու ծխականներ, հիմնականում տարեց մարդիկ: Բեռնատարում եղել Է միայն վարորդը: Նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Վթարը տեղի Է ունեցել Սան Անտոնիո քաղաքից 120 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում:
Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչները հավաստել են ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ տեղեկատվությունը: Նրանց հայտնել են, որ մարդիկ տուն Էին վերադառնում բապտիստների քաղաքամերձ կենտրոնում երեք օր մնալուց հետո:
Վթարի պատճառը պարզվում Է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



