Սա պետք է իմանան բոլոր տանտիրուհիները
PHOTOԲոլոր լավ տանտիրուհիները մեկ ընդհանուր գիծ ունեն՝ նրանք ձգտում են մշտապես կատարելագործվել: Նրանց մոտ ամեն ինչ հիանալի է կազմակերպված՝ տունը, կենցաղը, ամենօրյա և տոնական սեղանները: Եվ այս ամենը շնորհիվ այն բանի, որ գործնական կանայք միշտ ձեռքի տակ ունեն օգտակար խորհուրդներ, որոնք իրենց անհրաժեշտ են առօրյայում:
1.Եթե աղացած մսի համար անհրաժեշտ հացը կաթի փոխարեն թրջեք գարեջրի մեջ, կոտլետներն ավելի նրբահամ և յուրահատուկ կլինեն:
2.Կոտլետներն ավելի համեղ կլինեն, եթե դրանք պատրաստեք խառը մսերից՝ յուղոտ խոզի մսից և հավի կրծքամսից:
3.Եթե օգտագործելուց առաջ քերիչին բուսայուղ քսեք, ապա քերած պանիրի կտորներն իրար չեն կպչի, և քերիչն էլ հեշտ կլվացվի:
4.Սառցախցիկից հանած կարագը շուտ կփափկի, եթե բաժակի մեջ եռացրած ջուր լցնեք, 2-3 վայրկյանից թափեք ու բաժակը շրջեք կարագի վրա:
5.Բանանի կեղևի մեջ գրեթե նույնչափ օգտակար նյութեր կան, որքան պտղամսի մեջ:
6.Տաք պիցցան դանակով կտրտելը դժվար է, ավելի հեշտ կլինի, եթե օգտվեք սուր մկրատից, այդպես կտորները համաչափ ու գեղեցիկ կստացվեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: