Շակիրայի նոր ռեկորդը YouTube-ում. 25 մլն դիտում` 6 օրվա ընթացքում
VIDEO40-ամյա երգչուհին ամենակարող է. նա երկու երեխա է մեծացնում, առավոտյան նախաճաշ է պատրաստում Պիկեի համար, նաեւ չի մոռանում երաժշտության մասին: Կոլումբիացի երգչուհու հերթական գլուխգործոցը ռեկորդներ է սահմանում YouTube-ում:
Վեց օր առաջ Շակիրան եւ Փրինս Ռոյսը ներկայացրեցին Déjà vu երգի հոլովակը, եւ, ահա, արդյունքները: Դեռ մեկ շաբաթ էլ չի անցել, բայց PrinceRoyceVEVO ալիքում հրապարակված հոլովակն արդեն 25 մլն դիտում է գրանցել:
Նոր տեսահոլովակում Շակիրան անում է այն, ինչ ամենալավն է ստացվում նրա մոտ. պարում է՝ երկրպագուներին ապշեցնելով նուրբ եւ զգայական շարժումներով:
Շակիրայի նոր երգը, ի տարբերություն նրա մյուս կոմպոզիցիաների, ոչ թե ռիթմիկ եւ պարային, այլ լիրիկական է ստացվել:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



