Հայկոն Անահիտ Սիմոնյանի, Անաստասիա Բրուխտի և Սուպեր Սաքոյի հետ նոր աշխատանք սկսելու մասին
PHOTOTert.am Life-ը գրում է
«Ես քոնն եմ». այսպես է կոչվում ռուսաստանաբնակ հայ երգչուհի Անաստասիա Բրուխտի և Սուպեր Սաքոյի նոր աշխատանքը, որը հանդիսատեսի դատին կհանձնվի ապրիլի վերջին։ Աշխատանքում մեծ դերակատարում ունի երգիչ Հայկոն։ Վերջինս հանդիսանում է զուգերգի գործիքավորողն ու երաժշտական պրոդյուսերը։ Tert.am Life-ի հետ զրույցում Հայկոն պատմել է աշխատանքի մանրամասները։
«Անաստասիայի և նրա պրոդյուսերի` Բարոնի հետ նոր ենք սկսել աշխատել, սակայն շատ ենք ընկերացել։ Բազմաթիվ նախագծեր կան, որ որոշել ենք միասին իրականացնել։ Սա մի գեղեցիկ երգ է, որի հեղինակն Աննա Հովներն է։ Ես գործիքավորել եմ այն և կարելի է ասել, երաժշտական պրոդյուսերն եմ. ստուդիայի բոլոր աշխատանքներին ես եմ հետևել։ Երգի վրա աշխատել են հայտնի մասնագետներ։ Ուզում եմ առանձնացնել Կամո Սեյրանյանին, ով նվագել է դուդուկի հատվածը։ Ամերիկահայ ռեփեր Սուպեր Սաքոն ևս ներգրավվել է այս աշխատանքում։ Սա մի գեղեցիկ ստեղծագործություն է, որում հավաքվել են արվեստագետները»,– նշեց Հայկոն։
Շարունակությունը՝ այստեղ