Ջովաննա Անտոնելին դարձավ 41 տարեկան. ինչպես է նա ապրում հիմա
PHOTOLife.tert.am-ը գրում է
Շատերը դեռ հիշում են «Կլոն» հեռուստասերիալը։ Ժամանակին, այն շատ պահանջված ու տարածված էր ոչ միայն Բրազիլիայում, այլև Հայաստանում ու Ռուսաստանում։
Ջովաննա Անտոնելին «Կլոնի» գլխավոր դերասանուհին էր, նա մարմնավորում էր Ջեյդին։ Երեկ դերասանուհին 41 տարեկան դարձավ։
Woman-ը գրում է, որ «Կլոնի» նկարահանման հրապարակում Ջովաննան ծանոթացել էր դերասան Մուրիլ Բենիսիի հետ, որը մարմնավորում էր Ջեյդի սիրեկանի՝ Լուկասի դերը։ Դերասաններն ամուսնացել էին ու որդի ունեցել։ Մինչ Մուրիլոյի հետ ամուսնանալը, Ջովաննան արդեն մեկ անգամ ամուսնացած եղել է։ Դա իր դասընկեր Ռիկարդո Միդինն էր, որի հետ չորս տարի է ապրել։
Բենիսի հետ բաժանումից ու «Կլոնի» ավարտից հետո՝ դերասանուհին կրկին ամուսնացել էր։ Այս անգամ նրա ընտրյալը բիզնեսմեն Ռոբերտո Լոկասցիոն էր։ Չորս ամիս անց զույգը բաժանվել է, քանի որ Բենիսին թույլ չի տվել, որ Ջովաննան ու իր ամուսինը նրա որդուն ԱՄՆ տանեն։
Այժմ Ջովաննան ապրում է ռեժիսոր Լեոնարդո Նոգեյրոյի հետ, որից զույգ աղջիկներ ունի։ Նրանք հանդիպել են 2009 թվականին «Ապրել կյանքը» հեռուստասերիալի նկարահանման հրապարակում։ Այժմ դերասանուհին հայտնի է ոչ միայն իր դերասանական տաղանդի շնորհիվ, այլև Instagram-ի։ Այժմ Ջովաննան ավելի քան 5մլն հետևորդ ունի։