Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Վերսկսվել է «Մարզերի հրատապ խնդիրների լուծման» հերթական ծրագիրը

SOCIETY
 Մեկ տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է «Մարզերի հրատապ խնդիրների լուծման» հերթական ծրագիրը, որը ժամանակավորապես հետաձգվել էր ֆինանսական խնդիրների պատճառով: ՀՀ պետական բյուջեի հաշվին այս տարի կրկին հանրապետության մարզերում իրականացվելու են ծրագրեր: ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակի մարզին նախատեսվում է հատկացնել 550 մլն դրամ գումար՝  35 օբյեկտի շինարարության և 7 համայնքի սուբվենցիա տրամադրելու համար: Նախատեսված գումարի մի մասն արդեն հատկացվել է: 
«Այս տարի, ի ուրախություն բոլորիս, համապատասխան գումար հատկացվեց ծրագրերի իրականացման համար: Արդեն տրամադրվել են սուբվենցիաները և գումար այն օբյեկտների շինարարության համար, որոնց նախագծանախահաշվային փաթեթներն առկա են: Մեր մարզում նախատեսված 35 օբյեկտից 10-ի համար նախագծանախահաշվային փաթեթները  կան, և դրանց շինարարության գումարները հատկացվել են: Մարզին հատկացվել է 250 մլն դրամ գումար, որի շրջանակում նաև նախագծանախահաշվային փաթեթները  չունեցող 25  օբյեկտի պահանջվող փաստաթղթերի կազմման համար: Մնացած 300 մլն դրամ գումարը կ տրամադրվի այդ փաթեթների պատրաստ լինելուց հետո»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Համաձայն գնումների մասին օրենքի՝ Շիրակի մարզպետարանն արդեն հայտարարել է տվյալ 25 օբյեկտների նախագծանախահաշվային փաթեթների կազմման մրցույթներ: «Այդ մրցույթները շահել են 5 կազմակերպություն, որոնց հետ կնքվել է պայմանագրեր, դրանցից  16-ի փաստաթղթերն արդեն պատրաստ են, 9-ը՝ ընթացքի մեջ են  և կավարտվեն առաջիկա 1 շաբաթվա ընթացքում»,-նշեց պատասխանատուն՝ հավելելով, որ այն օբյեկտներում, որոնք արդեն ունեն համապատասխան փաթեթներ, շինարարական աշխատանքները կմեկնարկեն շատ շուտով: Դրանց արդեն շինարարական աշխատանքների կապալառու &n bsp;կազմակերպությունների մրցույթները ևս կայացել են, և ընթացքի մեջ է պայմանագրերի կնքման գործընթացը: 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ 10 ծրագրից  5-ը ճանապարհաշինական, մյուսները տարբեր կարգի վերանորոգման կամ հիմնանորոգման աշխատանքներ  են: «Այս 10  օբյեկտում շինարարական աշխատանքները կսկսվեն այս շաբաթվա ընթացքում: 25 օբյեկտից 16-ի կապալառու կազմակերպության մրցույթը կհայտարարվի այս շաբաթ, իսկ 9-ի համար մեկ շաբաթ հետո»,- նշեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:
 
Ճանապարհաշինության շրջանակում կիրականացվեն Գյումրու Ռուսթավելի, Արթիկի Նժդեհի փողոցների, Նահապետավան, Նոր Ախուրյան գյուղ տանող և Փանիկ-Սպանդարյան ճանապարհների վերականգնման աշխատանքներ: Այս աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկա շաբաթվա ընթացքում: Հրատապ խնդիրների լուծման ծրագրում են ընդգրկված նաև դպրոցները՝ տանիքների, մարզադահլիճների վերականգնում,  պատուհանների փոխարինում, դպրոցների մասնակի նորոգում ինչպես Գյումրիում, այնպես էլ գյուղական համայնքներում, վերանորոգման ծրագրում ընդգրկված են նաև մարզադպրոցներ ու մշակույթÕ « կենտրոններ: Հատկացված գումարի շրջանակում տանիքների վերականգնում կիրականացվի նաև Արթիկում և Մարալիկում:
Ի տարբերություն նախորդ ծրագրերի այս անգամ չկա համայնքների սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշի ապահովման նախապայմանը: 

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe