Yerevan, 27.October.2026,
00
:
00
BREAKING

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց հաշվետվություն Սահմանադրության փոփոխություններից հետո նախագծերի վերաբերյալ

POLITICS

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ի կատարումն կառավարության 2017 թվականի փետրվարի 26-ի նիստում հնչեցված ՀՀ վարչապետի հանձնարարականի, ներկայացրեց ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը: Նախարարը նշեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխ ություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկերը սահմանված են ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի հրամանագրով և ՀՀ Կառավարության 2016 թվականի որոշումներով, որոնց համաձայն` մինչև 2018 թվականը պետք է մշակվի և Ազգային ժողով ներկայացվի 84 օրենքի նախագիծ, որոնցից 7-ը սահմանադրական օրենքների նախագծեր են:

«Նախորդող մեկ տարվա ընթացքում մենք վերոգրյալ ակտերով սահմանված ժամկետների պահպանմամբ կատարել ենք լայնածավալ աշխատանք և ապահովել մի շարք օրենքների, այդ թվում՝ նաև 4 սահմանադրական օրենքի ընդունումը: Այսպես` 2015 դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 210-րդ հոդվածի համաձայն` Ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվեր ՀՀ Սահմանադրությանը և ուժի մեջ մտներ 2016 թվականի հունիսի 1-ից, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը 2017 թվականի հունվարի 1-ից: Ցանկանում եմ նշել, որ Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում ապահովվել է նշված օրենքների ընդունումը: Միևնույն ժամանակ, Սահմանադրության փոփոխությունների 210-րդ հոդվածի համաձայն` «Ազգային ժողովի կանոնակարգ», «Կուսակցությունների մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: Այս առումով պետք է նշեմ, որ արդեն իսկ ապահովվել է այդ օրենքների ամբողջությամբ ընդունումը ՀՀ Ազգային ժողովի կողմից և դրանք նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվանից կսկսեն գործել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Սահմանադրության փոփոխությունների համաձայն` սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Նշված սահմանադրական օրենքները ընդունվել են քաղաքական բոլոր ուժերի հետ համաձայնեցման արդյունքում և որոշ դեպքերում ստացել են ավելի քան ձայների 3/5-ը: Ավելին, նախարարի խոսքով, չնայած սեղմ ժամկետներին այս օրենքների ընդունումը ուղեկցվել է նաև միջազգային փորձաքննությամբ: Այսպես` Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքների վերաբերյալ մենք ստացել ենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները: Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի հրամանագրի համաձայն՝ մինչև այս պահը ՀՀ Ազգային ժողով պետք է ներկայացվեր Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա հետևյալ օրենքները. «Սահմանադրական Դատարանի մասին» ՀՀ օրենքը, Դատական օրենսգիրքը, որոնք սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ Ազգային ժողով:

«Անհրաժեշտ եմ համարում նաև նշել, որ «Սահմանադրական դատարանի մասինե օրենքը ուղարկվել է նաև միջազգային փորձաքննության Վենետիկի հանձնաժողով: Շուտով պատրաստվում ենք նաև Վենետիկի հանձնաժողով ներկայացնել Դատական օրենսգրքի նախագիծը: Ինչ վերաբերում է Նախագահի հրամանագրով նախատեսված «Դատախազության մասին», «Հանրաքվեի մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքների նախագծերին, ապա «Դատախազության մասին» օրենքի նախագիծը այսօր ներկայացվել  է ՀՀ կառավարության հավանությանը, իսկ այլ նախագծերի վրա կատարվող աշխատանքները իրականացվում են Նախագահի հրամանագրով նախատեսված ժամկետների պահպանմամբ և սահմանված ժամկետներում դրանք կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Հարկ է նշել, որ ՀՀ Նախագահի հրամանագրի հիման վրա Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքներ ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 2016 թվականի որոշմամբ: Որոշմամբ սահմանված ժամկետների պահպանմամբ Կառավարություն են ներկայացվել բոլոր այն նախագծերը, որոնք մինչ այս պահը որոշման համաձայն պետք է ներկայացվեին ՀՀ Կառավարություն: Կառավարության որոշմամբ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ մինչև տարվա վերջ ՀՀ Կառավարություն պետք է կներ կայացվի ևս 45 օրենքի նախագիծ, որոնցից մոտ 23 «Կառավարության մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի հետ կներկայացվեն որպես հարակից նախագծեր»,- ասաց նախարարը:

Հաջորդ ակտը, որով սահմանված են, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ենթակա ցանկը ՀՀ Կառավարության 2016 թվականի որոշում: Այս որոշման դեպքում ևս սահմանված ժամկետների պահպանմամբ կառավարություն են ներկայացվել բոլոր այն նախագծերը, որոնք մինչ այս պահը պետք է ներկայացվեին ՀՀ կառավարություն: Կառավարության որոշմամբ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ մինչև տարվա վերջ ՀՀ Կառավարություն պետք է կներկայացվի ևս 5 օրենքի նախագիծ: Ինչ վերաբերում է ենթաօրենսդրական ակտերի Սահմանադրության փոփոխությունների համապատասխանեցմանը, ապա պետք է նշեմ, որ համապատասխան օրենքների նախագծերի ընդունումից հետո սեղմ ժամկետներում իրականացվում են փոփոխություններ համապատասխան ենթաօրենսդրական ակտերում կամ ընդունվում են նոր ենթաօրենսդրական ակտեր: Այսպես` միայն ՀՀ Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ընդունվել լրացվել կամ փոփոխել մոտ 25 ենթաօրենսդրական ակտ:

 

Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield