Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքագետը արցախյան հիմնահարցով տարվող բանակցային գործընթացում որեւէ լուրջ առաջխաղացում չի սպասում

SOCIETY

 Միջազգային հանրության համար եւս ապրիլյան դեպքերը բավականին կարեւոր եւ սթափեցնող դեր խաղացին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Տեսնում ենք, որ ռուսական եւ ամերիկյան կողմերը մեսիջներ են ուղարկում Ադրբեջանին, որ ցանկալի չէ նման ռազմական գործողությունների կրկնությունը: Սա, իհարկե, երաշխիք չէ, բայց դժվարացնում է նմանատիպ որոշման ընդունումը: Քաղաքական եւ ռազմական փորձագետները համոզված են, որ Ադրբեջանի համար անհամեմատ դժվար կլինի կրկին գնալ նման սրացման, եւ այստեղ իր դերն է խաղում զսպման այդ շեմի իջեցումը, վերջերս էլ նախագահը չափից ավելի շատ խոսում էր «Իսկանդերի» մասին, եւ ոչ միայն. կարծում եմ՝ այսպես հայկական կողմը ցանկանում է ցույց տալ, որ եթե ապրիլյան պատերազմի նման ինչ-որ նոր զարգացումներ լինեն, այս անգամ, միգուցե, հայկական կողմը ստիպված լինի գնալ սեփական նախաձեռնությամբ էսկալացիայի ավելացման»,- ընդգծեց քաղաքագետը:

Անդրադառնալով օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստան եւ Արցախ կատարած այցին՝  Սերգեյ Մինասյանը նշեց, որ նախորդ այցերի, հայտարարությունների համեմատ՝ Մինսկի խմբի կողմից ավելի մեծ պատրաստակամություն է տեսնում շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման հարցում:

«Կարծում եմ՝ ՄԽ համանախագահները, չնայած ամեն ինչին,  հույսը չեն կորցնում առաջ տանելու շփման գծում կարեւոր նշանակություն ունեցող  այդ մեխանիզմների գործընթացը: Կարծում եմ նաեւ, որ համանախագահները հստակ հասկանում են դա, եւ հայկական կողմը միշտ էլ նշել է, որ եթե այդ մակարդակում չլինեն ինչ-որ լուրջ պայմանավորվածություններ, ձեռքբերումներ, ապա առաջ անցնել հնարավոր չի լինի: Ես տեսանելի ապագայում չեմ սպասում բանակցային գործընթացում որեւէ  լուրջ առաջխաղացման, բայց ամեն դեպքում Մինսկի խումբն անում է այն, ինչի համար ստեղծված է. գոն ե պահպանում է բանակցային գործընթացը,  լծակներն ու կոնտակտները հակամարտող կողմերի միջեւ՝ շատ լավ հասկանալով, որ դրանից առավել, հաշվի առնելով քաղաքական կամքի բացակայությունը տարբեր մակարդակներում, առաջին հերթին Ադրբեջանի կողմից, հնարավոր չէ: Այստեղ մենք ունենք այն իրավիճակը, որը ոչ ոքի համար նորություն չէ»,-եզրափակեց քաղաքագետը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել արցախա-ադրբեջանական հակամարտության շփման գծում տիրող իրավիճակին: Հանդիպման մասնակիցները կարևորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություն ներին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

Մարտի 28-ին համանախագահները հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

 

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe