Yerevan, 20.May.2026,
00
:
00
BREAKING


Որպես տարաբնույթ խնիրների լուծում՝ Ա. Արաբյանը տեսնում է ներդրումներ անելը և տնտեսական ազատ գոտի ստեղծելը

SOCIETY

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ՌԴ-ում «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Աղասի Արաբյանը, խոսելով ջավախահայերի առաջ ծառացած խնդիրների մասին, դրանք բաժանեց մի քանի մասի: Ըստ բանախոսի՝ գլոբալ առումով խնդիրներն առկա են քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում:

«Քաղաքական ոլորտն իր հերթին հարկավոր է բաժանել երկու մասի` արտաքին եւ ներքին: Արտաքին քաղաքականության մեջ որպես հիմնական խնդիր դիտարկում ենք Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու հարցը ու երկաթգիծը: Մենք բոլորս ՆԱՏՕ ասելով հասկանում ենք Թուրքիա, քանի որ քաջ գիտակցում ենք, որ երբ Վրաստանը մտավ ՆԱՏՕ, բացառվում է, որ Թուրքիան բազաներ չդնի Վրաստանում ` մանավանդ Ջավախքում»:

Աղասի Արաբյանը, անդրադառնալով նաեւ երկաթգծի կառուցման հարցին, նշեց, որ նախկին երկաթգիծը, որը շահագործվել է ԽՍՀՄ ժամանակ, այժմ էլ կա, սակայն, զուտ քաղաքական նկատառումներից ելնելով, Թուրքիան ու Ադրբեջանը հրաժարվեցին դրանից օգտվել: Նպատակը մեկն էր, որ Հայաստանը մնա առանձնացված: Ինչ վերաբերում է երկաթգծի կառուցման աշխատանքներում տեղի հայերի ներգրավվածությանը, ապա անգամ ամենաչնչին հարցերում նրանք որեւէ աշխատանք չեն իրականցնում. «Շինարարական աշխտանքների հետ կապված բոլոր տենդերները վերցնում են ադրբեջանական շինարակական ընկերությունները»,- նշեց Աղասի Արաբյանը:

Տնտեսական հարցերում փաստացի խնդիր են ներդրումները, գյուղատնտեսության հետ կապված հարցերն ու աշխատատեղերի բացակայությունը: Ըստ բանախոսի՝ փաստացի Վրաստանում տեղի է ունենում տնտեսական էկսպանսիա Թուրքիայի կողմից, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ տեղի հայերի համար:

Իր խոսքի ընթացքում Ա. Արաբյանը թվարկված բազմաշերտ հարցերից առանձնացրեց նաեւ կրթության խնդիրը: Առաջնային են դպրոցների, գրքերի ու լեզվի հետ կապված հարցերը. «Կարեւոր է, որ հայկական դպրոցները չփակվեն, դասընթացները չկրճատվեն, այլ` ավելացվեն: Ինչ վերաբերում է գրքերին, ապա շատ անգամ տվյալ հարցում թիվ մեկ մեղավոր են ճանաչում Հայաստանին, սակայն պետք է նշեմ, որ Հայաստանն այս հարցում մեղավորություն չունի: Սփյուռքի նախարարությունն օրենքի շրջանակներում օգտակար է լինում ջավախահայերին: Դասագրքերի հետ կապված հարցերը պարտադիր կերպով համաձայնեցվում է Վրաստանի կառավարության հետ: Ինչ վերաբերում է հայոց պատմություն առարկային, ապա այն հանվել է դասավանդվող առարկաների շարքից: Կրճատվել են հայոց լեզվի դասաժամերը»:

Նշենք, որ բարձրացվող հարցերի վերաբերյալ ՌԴ-ում «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Աղասի Արաբյանը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է ու փորձել լուծումներ փնտրել. «Ես առաջարկել էի բացել հայկական համալսարան, որպեսզի տեղի հայերը ըստ պահանջի ստանային կրթություն համապատասխան մասնագիտացումներով: Մենք պատրաստ էին հոգալ բոլոր ծախսերը, սակայն համապատասխան թույլտվություն չստացանք: Վրացական իշխանությանն այս առաջարկը ձեռնտու չէ, քանի որ իրենք մեր երեխաներին տանում են Թիֆլիս լեզու են սովորեցնում: Այդ կրթություն ստացած հայ երեխաները հետագայում դառնում են կիսավրացի-կիսահայ, որի մեջ մենք վտանգ ենք տեսնում»,-ասաց նա:

Որպես տարաբնույթ խնիրների լուծում՝ Ա. Արաբյանը տեսնում է ներդրումներ անելը և տնտեսական ազատ գոտի ստեղծելը:

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service