Արտահանման ընկերություն ձևավորելու ուղղությամբ աշխատանքներն իրանական կողմի հետ շարունակվում են
SOCIETYՀայաստանը շարունակում է բանակցություններն իրանական կողմի հետ արտահանման ընկերություն ձևավորելու ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստում, ի պատասխան ՀՀ վարչապետի հարցի, ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
«Բանակցություններն ակտիվ իրականացնում ենք: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը 10 օր առաջ գտնվում էր Իրանում, այնտեղ ևս քննարկումներ են իրականացվել: Նրանք խոստացել են, որ մոտ ժամանակներս այդ կազմակերպության ձևավորման վերաբերյալ առաջարկություն կներկայացնեն: Մանրամասների վերաբերյալ Ձեզ կզեկուցենք տասնօրյա ժամկետում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարայանը:
Կարեն Կարապետյանը հորդորեց աշխատանքների հարցում լինել հետևողական:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



