Կառավարությունն օժանդակում է «Ռուսալ Արմենալ»-ի ներդրումային ծրագրին
SOCIETYԿառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ներդրումային ծրագիրն ուղղված է փայլաթիթեղի արտադրության ընդլայնմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, արտոնությունը կտարածվի 423 մլն դրամ արժողությամբ սարքավորումների խմբաքանակի վրա (մոտ 870 հազար դոլար)։
«Primetals Technologies Limited» համակարգը թույլ կտա մեծացնել փայլաթիթեղի արտադրությունը եւս 5600 տոննայով։ Արդյունքում ձեռնարկությունում եւս 4 աշխատատեղ կստեղծվի՝ 389 հազար դրամ (մոտ 800 դոլար) միջին աշխատավարձով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



