Լոռու մարզում հսկայական քարն ընկել է բանվորի վրա. նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին
SOCIETYԼոռու մարզի Դսեղ գյուղում, մարտի 29-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 17։00-ի սահմաններում Դսեղում գտնվող քարի մշակման արտադրամասում վերամբարձ մեքենայով (ԿԱՌ) հսկայական քարը բարձրացնելիս այն շրջվել եւ ընկել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 51-ամյա Սարգիս Անտոնյանի վրա։
Դսեղ համայնքի ղեկավար Գառնիկ Հովսեփյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վիրավորը Վանաձորի Բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նրա խոսքով` մահացածը ապրում էր Վանաձոր քաղաքում, նա աշխատում էր քարի արտադրամասում` որպես բանվոր:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



