Գեղեցկուհի Պրիյանկա Չոպրան՝ Նյու Յորքում «Կուանտիկո» սերիալի նկարահանումներին
PHOTOՊրիյանկա Չոպրային Նյու Յորքում «բռնացրել» են «Կուանտիկո» սերիալի նկարահանումների ժամանակ: Սերիալի առաջին սեզոնը հեռարձակվել է 2015-2016 թվականներին, իսկ հիմա նկարահանվում է երկրորդ սեզոնը: Պրիյանկան հանդես է գալիս գլխավոր դերում:

Ֆիլմում նա մարմնավորում է Ալեքս Փերիշին՝ ՀԴԲ-ի խոստումնալից գործակալի, որը Նյու Յորքում «Grand Center»-ի պայթյունի գլխավոր կասկածյալն է դառնում:
Մեղադրանքներից հետո նա ընդհատակ է անցնում, որպեսզի գտնի իսկական հանցագործներին եւ վերականգնի համբավը: Առաջին սեզոնի վերջում նրան հեռացնում են ՀԴԲ-ից, եւ նա սկսում է աշխատել ԿՀՎ-ում:

34-ամյա դերասանուհուն պապարացիները բարձր տրամադրությամբ են նկատել:

Ի դեպ, մայիսի 26-ին կսկսի հեռարձակվել «Մալիբուի փրկարարները» սերիալը, որտեղ Պրիյանկան մարմնավորում է գլխավոր չարագործին:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



