Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պատրաստ Է ապրիլի 1-ից դադարեցնել կրակը Դոնբասում
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է, որ պատրաստ Է կատարել Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման խնդրով շփման խմբի բոլոր որոշումները եւ ապրիլի 1-ից դադարեցնել կրակը Դոնբասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին կայացած ճեպազրույցում հայտնել Է պաշտպանական գերատեսչության՝ ռազմական գործողության հարցերով ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտուզյանիկը:
«Շփման խմբի որոշումը մենք իրավասու չենք մեկնաբանել, բայց եւս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ Ուկրաինայի զինված ուժերը եւ մյուս ուժային գերատեսչությունները, որոնք գործի են դրված հակաահաբեկչական գործողությունում (Դոնբասի ուժային գործողության գոտում) պատրաստ են կատարելու Մինսկի խմբի բոլոր այն որոշումները, որոնք կընդունվեն»,-ասել Է նա:
Մարտի 29-ին Շփման խմբի մասնակիցները Մինսկում տեղի ունեցած նիստում հերթական անգամ համաձայնեցրել են Դոնբասում կրակի դադարեցումն ապրիլի 1-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



