Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Բոլոր զույգերի նման վիճում ենք, հաշտվում. Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը 30 տարի է՝ միասին են

LIFE
Life.panorama.am- ը գրում է
 
Մարտի 27-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխութայն ժամանակ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը արժանացավ «Լավագույն տղամարդ դերակատար» տիտղոսին՝ «Պեպո» ներկայացման մեջ Պեպոյին մարմնավորելու համար:
 
Նոր կոչման, վաղը կայանալիք իր եւ կնոջ՝ Նելլի Խերանյանի, 50-ամյակին եւ բեմական գործունեության 30-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի, ինչպես նաեւ իր ու կնոջ երիտասարդության եւ համերաշխության գաղտնիքի մասին Տիգրան Ներսիսիյանը խոսել է Life.panorama.am-ի հետ:
 
«Առհասարակ, երբ արածդ աշխատանքը գնահատվում է, միշտ էլ հուզվում ես, եւ երբ որեւէ կերպ պարգեւատրվում է քո գործունեության մեջ, միշտ էլ հաճելի զգացումներ ես ունենում: «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ, արժանանալով «Լավագույն տղամարդ դերակատար» տիտղոսին, ապրեցի այդ զգացումները: Ի  վերջո, «Արտավազդ»-ը մեր թատերական միակ մրցանակաբաշխությունն է, որը մեր՝ թատերական գործիչների միության ստեղծածն է, եւ կրկնակի հաճելի է, որ մրցանակ ես ստանում քո ու քո կոլեգաների ստեղծած մրցանակաբաշխության ժամանակ: Այս պարագայում պարտավորությունը կրկնապատկվում է ու կրկին հուզումնալի զգացողություններ պարգեւում»,- խոսելով մրցանակաբաշխությունից՝ նշեց Տ. Ներսիսյանը:
 
Անդրադառնալով այն փաստին, որ մեր երկրում կոչումներն ու նման մրցանակները հաճախ «կռվախնձոր» են դառնում ու միշտ չէ, որ այս կամ այն արտիստի հաջողությունը կիսում են գործընկերները, ՀՀ վաստակավոր արտիստը նկատեց.
«Իմ խորին համոզմամբ՝ այդ երեւույթն ամբողջ աշխարհում կա՝ սկսած «Օսկարից»: Այս կամ այն մրցանակի կամ կոչման հանձնումը շատ սուբյեկտիվ որոշում է, քանի որ դրանք որոշվում են պրոֆեսիոնալների մի խմբի կողմից, եւ մյուսներն էլ կարող են չհամաձայնվել: Ընդհանրապես արվեստի գնահատականը շատ տարբեր կարող է լինել, դա ճաշակի, տեսակի, աշխարհայացքի խնդիր է նաեւ: Ինչ խոսք, մեզ մոտ մի փոքր ավելի սուր է այս երեւույթն արտահայտված, ու կարծում եմ, դա այն պատճառով է, որ մենք դեռեւս մեր ուսերից լիովին չենք թոթափել սովետական ժամանակներից եկած մտածողությունը՝ կապված մրցանակների, պարգեւների ու կոչումների հետ: Այս պատճառով լինում են նաեւ դեպքեր, երբ արդարացի որոշումներ չեն կայացվում: Ես միշտ ասել եմ, որ օրինակ կարող ենք մեր իրականությունից հանենք սովետական շրջանից եկած կոչումները, բայց չէ որ, մենք նույն կերպ ենք վերաբերվում նաեւ մեր անկախ պետականության ժամանակահատվածում ստեղծված պարգեւներին: Սակայն այս դեպքում էլ այդ քննարկումները, թե ինչու սրան տվեցին, այլ ոչ թե նրան, դարձյալ կան, հետեւաբար, սա արդեն ոչ թե կոչումների, այլ սովետական շրջանից մեզ ժառանգություն մնացած մտածողության խնդիր է: Մրցանակներն ու պարգեւները պետք է արդար տրվեն եւ որոշվեն պրոֆեսիոնալների կողմից՝ հաշվի չառնելով շահն ու համակրնաքը: Եթե այսօր շատերը խոսում են այն մասին, որ պետք է վերացվեն կոչումները, քանի որ արտերկրում նման բաներ չկան, ապա պետք է հիշել, որ արտերկրում կան այնպիսի հեղինակավոր մրցանակաբաշխություններ, որոնցում մրցանակ ստանալն արդեն մեծ կոչում է: Ուրեմն կարելի է մտածել մեզ մոտ էլ նույն «Արտավազդ»-ն ավելի հեղինակավոր դարձնելու մասին»:
 
Վաղը՝ մարտի 31-ին, կկայանա Տիգրան Ներսիսյանի եւ Նելլի Խերանյանի հոբելյանական երեկոն՝ նվիրված իրենց 50-ամյակին եւ բեմական գործունեության 30-ամյակին: Մեր զրուցակցի խոսքով՝ կարեւոր երեկոյից առաջ հուզմունքը մեծ է.
«Մեր  50-ամյակին եւ բեմական գործունեության 30-ամյակին նվիված այս երեկոն հաշվետվության նման մի բան է լինելու, որի ժամանակ կներկայացնենք մեր կյանքում կատարած ողջ գործունեությունը՝ ծնված օրից, մինչ օրս: Իմ եւ Նելլիի համար սա մեծ պատասխանատվություն է, որը, հուսամ, հաջող կներկայացնենք: Վաղը մեր կողքին կլինեն մեր ընկերներն ու գործընկերները, նրանք, ովքեր սիրում ու գնահատում են մեր աշխատանքը,- նշեց մեր զրուցակիցն ու շարունակեց.
 
«Պետք է ասեմ, որ ամբողջ աշխատանքները փորձում ենք մենք կատարել, իհարկե, մեզ հարազատ մարդկանց օգնությամբ: Շնորհակալ ենք Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ողջ անձնակազմին՝ ի դեմս տնօրինությանը եւ գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին: Շնորհակալ ենք թատրոնի բանվորներից, լույսի եւ ձայնի մասնագետներից, մինչեւ դերասաններ, ովքեր մեզ իրենց կարեւոր աջակցությունն են ցույց տալիս: Չեմ կարող չհիշատակել նաեւ Մշակույթի նախարարությանը՝ ի դեմս Արմեն Ամիրյանի, նրանք ամեն ինչ արել են, որպեսզի այս երեկոն կայանա, ինչպես նաեւ Երեւանի Քաղաքապետարանին, որը մեծագույն օգնություն է իրականացրել բեմի ձեւավորման հետ կապված»:
 
Զրույցի վերջում խոսելով Տիգրան Ներսիսյանի եւ Նելլի Խերանյանի երիտասարդության գաղտնիքի եւ համերաշխության մասին, մեր զրուցակիցը շատ պարզ ու կարեւոր հատկանիշ մատնանշեց.
«Իրականում ոչ մի գաղտնիք չկա, այլ միայն կա սեր: Երբ սերը կա ստեղծածդ բույնում, ուրեմն ամեն ինչ կա այդտեղ: Մենք էլ, բոլոր զույգերի նման, վիճում ենք, հաշտվում, մենք էլ ունենում ենք ֆինանսական, կենցաղային խնդիրներ, սնվում ենք նույն սնունդով, ինչ բոլորը, նույն կերպ ենք վաստակում մեր հանապարզօրյա հացը, ոչ մեկ մեզ սկուտեղի վրա լավ կյանք չի մատուցում, բայց այդ ամենին զուգահեռ կա նաեւ սեր: Ի դեպ՝ հոբելյանական երեկոյի պաստառին չի նշվում, բայց իրականում վաղը մենք եռատոն ենք նշելու, քանի որ լրանում է նաեւ մեր համատեղ կյանքի 30-ամյակը»:
 
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns