Չորամրգերը կանխում են քաղցկեղը. գիտնականներ
PHOTOMed.tert.am-ը գրում է.
Մինեսոտայի Համալսարանի գիտնականները պարզել են, որ չորամրգերն օժտված են մի շարք օգտակար հատկություններով: Նրանց խոսքով՝ չորամրգերը շատ արդյունավետ միջոց են օնկոլոգիական հիվանդությունների և սրտանոթային համակարգի հիվանդությունների բուժման, ինչպես նաև նյութափոխանակության գործընթացների բարելավման համար:
Ինչպես բացատրում են մասնագետները՝ չորացրած մրգերի մեջ պարունակվում են պոլիֆենոլներ, որոնք խոչընդոտում են չարորակ ուռուցքների աճին և պահպանում են գլիկեմիկ ցուցանիշը նորմայի սահմաններում, ինչի շնորհիվ բարելավվում է նյութափոխանակությունը:
Միևնույն ժամանակ գիտնականները պարզել են, որ պատրաստի հյութերի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ շաքարավազ, ուստի դրանք չի կարելի անվանել առողջարար սնունդ: Այս հյութերը հատկապես վնասակար են ճարպակալմամբ տառապողների համար, քանի որ նյութափոխանակության խանգարման հետևանքով նրանք ավելի թույլ են զգում շաքարի համը և մեծ քանակությամբ քաղցրավենիք են օգտագործում: Նման սննդակարգը հետագայում կարող է դառնալ շաքարային դիաբետի պատճառ: