Բոլոր զույգերի նման վիճում ենք, հաշտվում. Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը 30 տարի է՝ միասին են
LIFEՄարտի 27-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխութայն ժամանակ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը արժանացավ «Լավագույն տղամարդ դերակատար» տիտղոսին՝ «Պեպո» ներկայացման մեջ Պեպոյին մարմնավորելու համար:
Նոր կոչման, վաղը կայանալիք իր եւ կնոջ՝ Նելլի Խերանյանի, 50-ամյակին եւ բեմական գործունեության 30-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի, ինչպես նաեւ իր ու կնոջ երիտասարդության եւ համերաշխության գաղտնիքի մասին Տիգրան Ներսիսիյանը խոսել է Life.panorama.am-ի հետ:
«Առհասարակ, երբ արածդ աշխատանքը գնահատվում է, միշտ էլ հուզվում ես, եւ երբ որեւէ կերպ պարգեւատրվում է քո գործունեության մեջ, միշտ էլ հաճելի զգացումներ ես ունենում: «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ, արժանանալով «Լավագույն տղամարդ դերակատար» տիտղոսին, ապրեցի այդ զգացումները: Ի վերջո, «Արտավազդ»-ը մեր թատերական միակ մրցանակաբաշխությունն է, որը մեր՝ թատերական գործիչների միության ստեղծածն է, եւ կրկնակի հաճելի է, որ մրցանակ ես ստանում քո ու քո կոլեգաների ստեղծած մրցանակաբաշխության ժամանակ: Այս պարագայում պարտավորությունը կրկնապատկվում է ու կրկին հուզումնալի զգացողություններ պարգեւում»,- խոսելով մրցանակաբաշխությունից՝ նշեց Տ. Ներսիսյանը:
Շարունակությունն՝ այստեղ
1
Ucom Promotes Space Engineering Education
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



