Խորհուրդներ՝ բարի և առույգ առավոտ ունենալու համար
LIFEԲոլորս էլ նույն կերպ ենք սկսում օրը. Անկողնուց վեր կենալ, հարդարվել, նախաճաշել, պատրաստվել աշխատանքի գնալու համար:

Ժամանակը սահմանափակ է, բայց առավոտը ոչ միայն օրվա սկիզբն է, այլ նաև ողջ օրվա հիմքը: Կան մի քանի սովորություններ, որոնց օգնությամբ առավոտներն իսկապես բարի ու առույգ են լինում:

Մերսել ականջները
(106)(148).jpg)
Հայտնի է, որ ականջների վրա մոտավորապես 170 ակտիվ կետեր կան, որոնց օգնությամբ հնարավոր է ազդել բոլոր ներքին օրգանների վրա: Ստացվում է, որ մերսելով ականջները, մերսում ենք ողջ մարմինը: Կանանց խորհուրդ է տրվում մերսումը սկսել ձախ ականջից, իսկ տղամարդկանց՝ աջ:
Մի բաժակ տաք ջուր՝ կիտրոնով

Այս ըմպելիքն օգնում է մաքրել լյարդն ու անոթները, լավացնում է մարսողությունը, ինչպես նաև բազմաթիվ վիտամիններ է պարունակում: Կիտրոնով ըմպելիքի պատրաստմոն համար անհրաժեշտ է 1 բաժակ տաք ջրին ավելացնել քառորդ կիտրոն: Ցանկալի է այն խմել նախաճաշից 30 րոպե առաջ:
Մեկ թեյի գդալ մեղր

Առավոտյան առույգ լինելու համար բավարար է ընդամենը 1 թեյի գդալ մեղր: Այս զարմանալի մթերքը խթանում է հիշողությունը, բարձրացնում է աշխատունակությունը, նպաստում է տրամադրության բարձրացմանը: Մեղրն ակտիվացնում է նյութափոխանակությունը, օգնում օրգանիզմին արագ արթնանալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



