Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Մինսկի խումբը ստեղծված չէ լուծելու ԼՂ հարցը, պետք է գնալ այլ ճանապարհով. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը

– Այսօր հայկական քաղաքական դիսկուրսում քննարկվում է երկու հակամերժ տարբերակ` ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի կողմից առաջարկված փաստաթղթի հիման վրա, երկրորդը դեմ է առաջին տարբերակին, բայց փոխարենը որևէ հիմնավորված այլ լուծում չի առաջարկում:

– Ցավոք, Հայաստանի քաղաքական դաշտը սեփական մոտեցումների տարբերակը կորցրել է: 88–ից մինչև 90–ականների կեսերը մենք վարել ենք սեփական քաղաքականություն: Օրինակ, մինչև 90–ականների վերջը մենք հայ փախստականներին բնակեցնում էինք ազատագրված տարածքներում, նրանց թիվը հասել էր տասնյակ հազարների: Բայց 2000 թ–ից Հայաստանի իշխանությունների վրա սկսվեց կոշտ ազդեցություն, և նրանք տեղի տվեցին:

Կոնֆլիկտի լուծումը վերապահվեց միայն Մինսկի խմբին: Բայց այն երբևէ չի պարունակել լուծում ԼՂ խնդրի համար: Այն կոնֆլիկտի կառավարման համակարգ է: Տերություններն ստեղծել են մեխանիզմ, որով փորձում են կոնֆլիկտը հարմարեցնել իրենց նպատակներին` մեկ–մեկ համաձայնության գալով, թե ինչպես այն օգտագործել, բայց ոչ լուծել:

– 92–ից ի վեր Մինսկի խումբն առաջարկել է լուծման առնվազն 6 ծրագիր: Այսօր էլ սեղանին դրված փաստաթուղթը կետ առ կետ տալիս է լուծման ճանապարհը:

– Կարևոր չէ, ինչ են ասում, կարևոր է այն, ինչ են անում: Մինսկի խմբի ճառերը միշտ էլ եղել են հանուն խաղաղության: Բայց եկեք հասկանանք` երբ ապրիլյան պատերազմն սկսվեց, Ալիևը գտնվում էր ԱՄՆ–ում, և կարող էին հանգիստ ասել նրան` այս ի՞նչ է կատարվում: Հեքիաթ է, թե չգիտեին, ինչ է լինելու: Եզրակացություն` այդ հարձակումը պետք էր որոշակի նպատակներ սպասարկելու համար:

Վերադառնամ սկզբին` 92–ին Հայաստանն ունեցել է կոնֆլիկտի լուծման իր պատկերացումը, որը շատ արագ հաղորդվել է նաև Ադրբեջանին: Եվ ապագա նախագահ Հեյդար Ալիևի հետ, ով այդ պահին Նախիջևանի ղեկավարն էր, համաձայնեցրել էինք, թե ինչպես պետք է կոնֆլիկտը վերացվեր: Կոնֆլիկտի հիմքը բացահայտված էր` Ադրբեջան պետությունը կառուցված էր ունիտար պետության ձևով` բոլորդ ազերիներ եք, և վերջ: Կոնֆլիկտն առաջացել էր ոչ միայն հայերի, այլև այնտեղ ապրող այլ ազգությունների, նաև եղած կլանների` Շեքիի կլանի, Նախիջևանի կլանի միջև: Եվ լուծումը ենթադրում էր Ադրբեջան պետության այլ կառուցվածք: Նաև ենթադրվում էր, որ այդ կառուցվածքի փոփոխությունը բավարար չէ Ղարաբաղի հարցում, ուստի կովկասյան տարածաշրջանում պետք է լինի ինտեգրման ավելի լայն պրոցես: Այդ ամենն ընթացք էր, որի վերջնարդյունքում պետք է հաստատվեին կարգավիճակները, այդ թվում` ԼՂ–ինը:

Բայց մենք դրանից հրաժարվեցինք, որովհետև եկան Մինսկի խմբի քեռիները և հավաստիացրին, թե կոնֆլիկտը կլուծեն:

Բերեմ մեկ օրինակ: Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո բոլորն ասացին` Ռուսաստան, գնա լուծիր հարցը: Ռուսաստանը համաձայնեց: Նույն պահին ԱՄՆ–ի հետ սերտ համագործակցության մեջ գտնվող հայաստանյան բոլոր կուսակցությունները պահանջեցին անհապաղ ճանաչել ԼՂ անկախությունը: Սա նշանակում էր պայթեցնել Ռուսաստանի ջանքերը: Երբ մեկը ուզում է խնդիրը լուծել իր չափով ու ձևով, մյուսը խանգարում է: Ամբողջ 25 տարի եղել է նման վիճակ: Երբ ամերիկացիները բերեցին Մեղրիի տարբերակը, Ռուսաստանը տեղյակ էլ չէր դրանից:

Մեկ ուրիշը: Աշխարհը Հարավսլավիային պարտադրեց իր ուզածը մի քանի ամսվա ընթացքում: Ուրեմն ինչո՞ւ 25 տարի ԼՂ կոնֆլիկտը չի լուծվում: Թեև գուցե գա մի պահ, երբ ցանկանան դա անել` կրկին իրենց նպատակներից ելնելով:

– Այսօր այդ պահը մո՞տ է: Մի քանի օր առաջ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարեց, որ իրենք կկազմակերպեն նախագահների հանդիպում, եթե կողմերը ցանկանան կնքել խաղաղության համաձայնագիր: Հաջորդ օրը ԱՄՆ համանախագահ Հոգլանդն ասաց, որ նախապատրաստվում է նախագահների հանդիպում:

– Վերցրեք վերջին 25 տարում բոլոր հոգլանդների հայտարարությունները և կտեսնեք, որ միշտ նույն բանն է ասվել: Խնդիրը մեկն է` կոնֆլիկտները պահպանելով և դրանք որպես գործիք օգտագործելով` պահպանել այսօրվա համաշխարհային կարգը: ԼՂ հարցը այդ շրջանակի մեջ է մտնում: Շատ հավանական է, որ նոր կոնֆլիկտներ էլ ավելանան, օրինակ, պայթեցվի Թուրքիան:

Այսօրվա խոսակցությունները վտանգավոր են մեկ այլ տեսակետից նույնպես: Այսօր գլոբալ հարցերի հարցը ԱՄՆ կառավարման լծակների խնդիրն է: Թրամփն ասել է, որ ԱՄՆ–ն կառավարվում է խորքային պետության կողմից: Ու եթե հանկարծ Թրամփն ու Պուտինը մի պահ պայմանավորվեն ու ասեն, որ ԼՂ հարցը փորձում ենք լուծել, այդ գործընթացը կարող է պայթեցվել այդ ներքին պետության կողմից: Դա կարող է հանգեցնել մի ահավոր պատերազմի, որը չկարողանանք կանգնեցնել:

Որպեսզի նման խնդիրներ չառաջանան, պետք է գնանք ավելի հուսալի ճանապարհով: Մեզ համար կարևոր է այդ ուղիղ գործընթացը թողնել ոչ նախագահների, ոչ էլ կուսակցությունների մակարդակով: Դրա մեջ պետք է մտնեն շատ ավելի լայն զանգվածներ, որպեսզի այդ գործը կյանքի կոչվի: Եթե ժողովուրդները կարողացան բանաձև գտնել և կոնֆլիկտը տեղայնացնել, հարցը կլուծվի:

– Բայց եթե այդ աշխարհակարգն այդքան հզոր է, ինչպե՞ս եք պատկերացնում ժողովուրդների երկխոսությունը և կոնֆլիկտի տեղայնացումը:

Իհարկե, նրանք շահագրգռված են պահպանելու կոնֆլիկտը, բայց դժվար թե ցանկանան բոլոր ուժերը դրա համար ներդնել: Եթե մենք դիմակայենք, հաշվի կնստեն ստեղծված վիճակի հետ:

Լուծման հաջորդ տարբերակը նշեմ: Ես փախստականներից էի խոսում: Եթե մեր ուղիղ բանակցությունների արդյունքում կայացվի որոշում, որ, ասենք, առճակատման գծում ստեղծվում է համապատասխան միջավայր և երկու կողմի փախստականները կարողանում են վերադառնալ, այդ դեպքում առճակատման գոտին կարող է փոխարինվի, օրինակ, ազատ տնտեսական գոտով: Սա լրիվ այլ բանաձև է, այլ տրամաբանության մեջ:

Մյուս ինստիտուտը, որ քննարկվում է և որում շահագրգռված է նաև Վրաստանը, Հարավկովկասյան կոլեկտիվ անվտանգության համակարգն է, ինչը չի հակադրվելու եղած համակարգերին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’