Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


Ապրիլյան պատերազմի հանցագործներին պատասխանտվության կանչելը ժամանակի հարց է. Դավիթ Բաբայան

POLITICS

 Ապրիլյան պատերազմից հետո Արցախում զգալի փոփոխություններ տեղի ունեցան: Առաջին հերթին շտկումներ մտցվեցին պաշտպանական համակարգում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո սահմանային պաշտպանության գործընթացում իրականացված աշխատանքներին:

-Պարոն Բաբայան, ապրիլյան պատերազմից մեկ տարի անց ի՞նչ դասեր քաղեցինք, և սահմանային պաշտպանությունն ամրապնդելու գործում ինչպիսի՞ առաջընթաց կա գրանցված:

-Ապրիլյան պատերազմից հետո Արցախում զգալի փոփոխություններ տեղի ունեցան: Առաջին հերթին շտկումներ մտցվեցին պաշտպանական համակարգի մեջ, նորարարություններ եղան: Ինչպես տեսանք, ապրիլյան պատերազմը որակապես տարբերվում էր 1991-1994 թվականների պատերազմից, այն պարզ պատճառով, որ այս անգամ օգտագործվում էր ավելի ժամանակակից զինտեխնիկա, անօդաչու թռչող սարք, հրետանի: Այս ամենը հաշվի առնելով, զգալի փոփոխություններ արվեցին. իհարկե, այդ ամենը մինչև ապրիլյան պատերազմը նույնպես արվում էր, սակայն այս անգամ առավել թիրախավորված իրականացվեց: Եղան բազմաթիվ նորություններ պաշտպանական համակարգում և այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում, երբևիցե կանգ չի առնելու, քանի դեռ մենք ունենք ագրեսիվ հարևան, հակառակորդ:

-Ապրիլյան պատերազմին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեր ունեցած փաստերն արդյոք բավարար չափով միջազգային հանրությանը ներկայացրեցի՞նք: Եվ այդ ամենի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի մասին ի՞նչ կասեք:

-Տարբեր միջազգային ատյաններում մենք ներկայացրել ենք Ադբեջանի կողմից կատարած վայրագությունների փաստերը, մարդու իրավունքների, միջազգային նորմերի կոպտագույն խախտումները: Դա արվել է թե փաստաթղթերի, թե լուսանկարների, թե վիդիեո նյութերի միջոցով: Օգտագործելով տարբեր խողովակներ` գրեթե ամեն տեղ ներկայացրել ենք այդ փաստերը: Ներկայացման տեսանկյունից այդ գործընթացը կարելի է գնահատել բավարար: Այլ խնդիր է, որ մենք պետք է նաև այնպես անենք, որ հանցագործները կրեն պատասխանատվություն: Այդ տեսանկյունից դեռ խնդիրներ կան, սակայն կարծում եմ, որ մեղավորներին պատասխանատվության կանչելը ժամանակի խնդիր է: Մենք այսօր տեսնում ենք, որ բոլոր այդ հանցագործ անձինք Ադրբեջանի իշխանությունների կողմից պարգևատրվում, հերոսացվում են: Ադրբեջանի հասարակությունը դրանով ցույց է տալիս, որ կան լուրջ խնդիրներ արժեհամակարգի հետ: Պաշտոնական Բաքուն որդեգրել է հայատյացության քաղաքականությունը, իսկ նման քաղաքականությամբ առաջնորդվող ուժերը պարզապես աննորմալ են: Չի կարելի ատել մեկին միայն նրա համար, որ այլ ազգի է, այլ կրոնի:

-Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը շարունակում է թե ռազմատենչ հայտարարությունները, թե սահմանային գործողությունները: Այս փուլում ո՞րը պետք է լինի հայկական կողմի անելիքը թե ռազմական, թե քաղաքական դաշտում:

-Առաջին հերթին պետք է միշտ ամուր պահենք մեր սահմանները, մեր բանակը միշտ պետք է հզոր լինի: Հենց դա է սահմանային պաշտպանության ամենահուսալի գրավականը: Իհարկե, հակառակորդը պետք է ամեն ինչ անի, որ բնակչության առջև ինչ-որ ձևով արդարացնի իր բարոյական, նյութական կորուստները, այսինքն` այդ ագրեսիան միշտ լինելու է: Դրա համար որքան ուժեղ լինենք, որքան համախմբած լինենք, այնքան մեր սահմանային պաշտպանությունը բարձր մակարդակի վրա կլինի: Ադրբեջանի իշխանություններն ապրիլյան պատերազմը զանձազերծելուց համոզված էին, որ հայությունը թույլ է ու կարելի է հաղ թել: Իչպես տեսանք, չարաչար սխալվեցին, բայց դա չի նշանակում, որ չեն փորձելու տարբեր ձևերով խարխլել մեր միասնականությունը, այդ թվում, դավաճան Վահան Մարտիրոսյանի ու նրա նմանների միջոցով: Այո, հակառակորդը փորձելու է խարխլել մեր միասնականությունը, սակայն ես ավելի քան համոզված եմ, որ դա ապարդյուն է լինելու:

- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եղան Հայաստանում, Արցախում, ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք համանախագահների այցից:

-Ամենակարևոր շեշտադրումն այն է, որ եռանախագահող պետությունները հաստատակամ են իրենց տեսլականում, այն է` հակամարտությունն ուժային տարբերակ չունի: Նրանք հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երկարատև գործընթաց է: Անհրաժեշտ է շարունակել աշխատանքն առաջին հերթին խաղաղությունն ու կայունությունը պահելու համար, սկսել քաղաքական առումով քիչ խոցելի խնդիրներից, օրինակ, սահմանային միջադեպերի վերահսկման մեխանիզմներից, ընդհանուր առմամբ գործընթացին նոր շունչ հաղորդվի: Եթե այս մակարդակում առաջընթաց չեղավ, ապա խոսել բարդ քաղաքական հարցերի մասին, պարզապես լինելու է ոչ տեղին, ոչ էլ այդտեղ հնարավոր է լինելու հասնել առաջընթացի: Այնպես որ, ներկայում կարևոր ուղություններն են կայունության պահպանումը, մեխանիզմների ներդրումը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գոտում սանձազերծել են լայնածավալ ռազմական գործողություններ: Հայկական կողմը, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, անցել է պաշտպանական հակահարձակ գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդին հասցվել են հսկայական մարդկային եւ նյութական կորուստներ:

Քառօրյա պատերազմի հետևանքով թե հայկական, թե ադրբեջանական կողմերը ունեցան զոհեր և վիրավորներ: Ապրիլի 5-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որը հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում:

ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից հետո, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջին անգամ հանդիպեցին Վիեննայում: Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը մի շարք համաձայնություններ ձեռք բերվեցին ԼՂ հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, նախագահները վերահաստատեցին հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնեցին շփման գծում ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքները և ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը՝ ընդլայնելով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունները:

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ 2016թ. հունիսին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Սանկտ Պետերբուրգում, որի ժամանակ վերահաստատվեցին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մինչ օրս այդ պայամանավորվածությունները կյանքի չեն կոչվել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով:

 

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME