Yerevan, 17.September.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս է գիտաշխատողն ԱԺ-ում պայքարելու օլիգարխների դեմ

INTERVIEW

Past.am-ի զրուցակիցն է «Ծառուկյան դաշինքի» կողմից Արաբկիր-Աջափնյակ-Դավթաշեն տարածքում ԱԺ պատգամավորության վարկանիշային թեկնածու Ջեմմա Բառնասյանը:

- Տիկին Ջեմմա, Դուք ԳԱԱ Հ.Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող եք և «Ծառուկյան դաշինքի» կողմից առաջադրվել եք Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու։ Ընտրվելու դեպքում ինչպե՞ս պիտի պայքարեք այդ ասպարեզում ամենայն հավանականությամբ մեծ թիվ կազմող օլիգարխ պատգամավորների դեմ։

- Դուք ինձ հարցնում եք, թե Ազգային ժողովում հայտնվելու պարագայում ինչպե՞ս պիտի պայքարեմ օլիգարխների դեմ։ Նախ ասեմ, որ այդ հույժ կարևոր ասպարեզը վաղուց ժամանակն է, որ դիտվի իբրև գաղափարական պայքարի ասպարեզ, և օրինագծերի քննարկման և օրենքի տեսքով ընդունման գործընթացը չպետք է նույնացվի ծանր քաշայինների հաղթական գոտեմարտի հետ։ Նախընտրական պայքարի նպատակն էլ այդ ասպարեզում մեծ ու բանիմաց թիմով ներկայանալն է՝ երկրի առջև կանգնած հույժ կարևոր խնդիրների լուծման հարցում ամենաճիշտ վճիռներ կայացնելու և օրենքի տեսքով կյանքի կոչելու առումով։ Իսկ մեր թիմում կան ամենատարբեր բնագավառներում կայացած ու փորձառու մարդիկ, որոնց հետ կարող ենք ներկայացնել օրինագծեր և լուրջ քննարկման դնել՝ չշեղվելով մեր որդեգրած սկզունքներից ու գաղափարախոսությունից։

Վերջին տասնամյակների ընթացքում այնքան անհասկանալի ու խոցելի օրենքներ են ընդունվել, որոնց մեջ կան ոչ դիպուկ ձևակերպումից բխող և այդ իսկ պատճառով անօրինականության համար սողանցք թողնող հնարավորություններ։ Նման երևույթները բացառելու համար առաջիկա Ազգային ժողովում անհրաժեշտ են բազմաբնույթ մասնագիտությունների տեր և, ինչու չէ, նաև մայրենի լեզվին կատարելապես տիրապետող մարդիկ։ Չէ՞ որ օրենքը մշակվում է և վերջնական տեսք է ստանում մայրենի լեզվով։

- Գիտության բնագավառը ներկայացնող պատգամավորի համար ի՞նչ անհետաձգելի խնդիրներ եք տեսնում առաջիկա Ազգային ժողովում։

-Բանն այն է, որ բյուր ու բազում խնդիրներ կան նաև ինձ և ողջ հանրությանը հուզող մի հույժ կարևոր բնագավառում՝ լեզվաքաղաքականության մեջ։ Անվերջ կրկնելով, թե լեզուն ազգի ոգին և հարատևման գրավականն է՝ շատ բանի չես հասնի, եթե չկա պետական լեզվի անմրցակից գործառույթն ամեն տեսակի ոտնձգություններից պաշտպանող օրենքի պարբերաբար թարմացում՝ ըստ օրեցօր ավելացող աշխարհաքաղաքական մարտահրավերների։

Այդքան խոսվում է հայոց լեզվի բարձրագույն խորհուրդ ստեղծելու անհրաժեշտության մասին, բայց այդպես էլ հարցը մնում է առկախ՝ օրենքով չամրակայվելու հետևանքով։ Ամենատարբեր ատյաններում, այդ թվում նաև Ազգային ժողովում, մեր լեզուն անպաշտպան է՝ Լեզվի մասին օրենքի կատարմանը խստորեն հետևող գործադիր մարմնի անկատարության և զգոնության պակասի հետևանքով։ Պետք է վերանայել ու խստացնել այդ օրենքին առնչվող խնդիրները։ Իսկ ո՞վ պիտի դրանով զբաղվի և լուծման ուղիներ փնտրի։ Մասնագետներ են պետք։ Մշակութային քաղաքականությունը նույնպես հոգեհարազատ է ինձ։ Ինչու՞ եք կարծում, թե Ազգային ժողովում միայն տնտեսագետներ ու իրավաբաններ պիտի հավաքվեն։ Տարիներ շարունակ Ազգային ժողովի նիստերի հեռարձակումներին հետևելով՝ հաճախ եմ հիասթափվել հույժ կարևոր խնդիրներին հպանցիկ անդրադառնալու փաստից։ Հատկապես վիրավորական է կրթության ու գիտության բնագավառները անտարբերության մատնելու փաստը։ Ի՞նչ է նշանակում 1%-ի ֆինանսավորում հատկացնել գիտության բնագավառին, երբ շրջակա երկրներում հնգապատիկ, մինչև անգամ յոթնապատիկ ավելին է տրվում։ Մի՞թե մոռացել եք, որ անկախ պետականության ուղին բռնելուց առաջ մեր քարոզիչ մտավորականները հենց մեր գիտական ներուժի հետ էին կապում երկրի ապագայի տեսլականը։ Իսկ իրականում մեկ-երկու տասնամյակի ընթացքում փոշիացրին այդ ներուժը՝ թշվառ ազգականի կարգավիճակում թողնելով հայրենի գիտությունը, որով բացճակատ ներկայանում էինք ողջ աշխարին մի երեսուն- քառասուն տարի առաջ։ Այդպիսի ստորացումը հանդուրժելն անպատվաբեր է ու ամոթալի։

Ի՞նչ արդյունք եք ակնկալում գիտական աստիճան ու կոչում ունեցող, սակայն ամսական 2-3 օրվա ծախսելու փող ստացող գիտնականի աշխատանքից։ Այս մասին լռում էին պատգամավորները, իսկ հատուկենտ սրտացավ մտավորականների խոսքը դիտվում էր որպես պոպուլիզմ։ Ազգային ժողովում անհրաժեշտ են գիտության ու կրթության շահերը գիտակցող և ակտիվ պատգամավորներ։ Իսկ ես այդպիսին եմ։

- Այդ մասին խոսե՞լ եք Ձեր ընտրազանգվածի հետ։

- Այո՛, իհարկե։ Ինձ շատերն են ճանաչում Արաբկիրի տարածքում։ Դե, ես առաջադրված եմ Արաբկիր-Աջափնյակ-Դավթաշեն տարածաշրջանում։ Միանգամայն հնարավոր է, որ հաղթեն մեր դաշինքի կողմից առաջադրված այլ թեկնածուներ։ Այդ դեպքում կողջունեմ նրանց հաղթանակը, և կշարունակենք աշխատել նույն թիմով՝ ի շահ մեր պետության, ի բարօրություն մեր ժողովրդի։

Լևոն Փանոսյան

Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable