Ինչպես է անցել Արամ MP3-ի, Մաշայի, Նարեի և այլ երգիչների երևանյան համերգը
PHOTOTert.am Life–ը գրում է
Արամ MP3-ի, Մաշա Մնջոյանի, Նարե Գևորգյանի, Անահիտ Շահբազյանի և այլ երգիչների ու պարային խմբերի մասնակցությամբ Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում երեկ կայացավ «Դու մենակ չես» խորագրով բարեգործական համերգը։ Երեկոն վարում էին Լուսինե Բադալյանն ու Արմեն Հայրապետյանը։
Tert.am Life–ի հետ զրույցում Europa Donna Armenia բարեգործական կազմակերպության ղեկավար Նվարդ Քոչարյանը հայտնեց, որ այն ավանդական միջոցառում է, որն իրականացնում են ամեն տարի։ Նրա խոսքով` սա երկրորդ տարին է, որ կազմակերպում են ու դեռ շարունակելու են կազմակերպել։
«Բարեգործական համերգի նպատակն է իրազեկել կանանց կրծքագեղձի քաղցկեղի խնդիրների մասին։ Համերգի ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է անապահով կանանց կրծքագեղձի քաղցկեղի բուժմանը»,– ասաց Նվարդը։
Վերջինս խորհուրդ տվեց կանանց, որ ամեն տարի բուժզննում անցնեն, քանի որ կանխարգելումը լավագույն բուժումն է։
Շարունակությունը՝ այստեղ