Warner Bros.-ը նկարահանում Է «Բեթմենի» տարբերակը, որը գերհերոսուհու մասին Է
SOCIETYWarner Bros. կինոընկերությունը գործարկել Է «Բեթհեռլ» ֆիլմի արտադրությունը, որը «Բեթմենի» աշխարհի գերհերոսուհու մասին Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NME-ին:
Ժապավենի ռեժիսորը, սցենարիստը եւ պրոդյուսերը Ջոս Ուիդոնն Է, որը նկարահանել Է այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են՝ «Վրիժառուները», «Վրիժառուներ. Ալտրոնի դարաշրջանը» եւ «Դոկտոր Սարսափի երաժշտական բլոգը» մինի-սերիալը՝ Նիլ Պատրիկ Հարիսի մասնակցությամբ:
Ֆիլմի դերասանական կազմը դեռեւս հայտնի չԷ: Նշվում Է, որ «Բեթհեռլ»-ում կհայտնվեն «Բեթմենի» աշխարհի այլ գործող անձինք:
DC-ի կոմիքսներում Բեթհեռլ կեղծանվան ներքո հայտնվում Էին մի քանի գերհերոսուհիներ: Առանձին տարբերակներում գործող անձանց պատմությունը կրկնում Էր Բեթմենի պատմությունը, մյուսներում Բեթհեռլը հանդես Էր գալիս որպես գերհերոսի զուգընկերուհի: Գործող անձը հայտնվել Է 1997 թվականի «Բեթմենը եւ Ռոբինը» ֆիլմում՝ Ջորջ Քլունիի, Առնոլդ Շվարցենեգերի եւ Ումա Թուրմանի մասնակցությամբ: Այն ժամանակ Բեթհեռլին մարմնավորել Է դերասանուհի Ալիսիա Սիլվերսթոունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



