«Վրացական երազանքը» պահպանում Է առաջատարի դիրքը Վրաստանի կուսակցությունների շարքում. IRI
INTERNATIONAL NEWS«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության օգտին պատրաստ Է քվեարկել հարցվածների 26 տոկոսը, իսկ «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) նախկին իշխող կուսակցության օգտին՝ 15 տոկոսը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հետազոտության արդյունքները հրապարակել Է Rustavi2 վրացական ընդդիմադիր հեռուստաալիքը: Հետազոտության ամբողջական պաշտոնական տարբերակ հրապարակվելու Է ապրիլի 3-ին:
Ուսումնասիրությունն անցկացվել Է փետրվարի վերջին եւ մարտի սկզբին: Հարցման մասնակիցներին խնդրել են պատասխանել այն հարցին, թե «ո՞ր կուսակցության օգտին դուք կքվեարկեիք, եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ շաբաթ»:
«Շարժում հանուն ազատության-Եվրոպական Վրաստան» կուսակցության օգտին, որը տարվա սկզբին անջատվել Է «Միասնական ազգային շարժումից», պատրաստ Է քվեարկել հարցվածների 7 տոկոսը: Նրան հաջորդում են «Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը»՝ 6 տոկոս, «Հայրենասերների դաշինքը»՝ 4 տոկոս եւ «Ազատ դեմոկրատները»՝ 3 տոկոս: Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի «Ժողովրդավարական շարժում» կուսակցությանը պատրաստ Է աջակցել մասնակիցների 2 տոկոսը:
Միեւնույն ժամանակ, հարցվածների 15 տոկոսը չգիտի, թե ում օգտին ձայնը կտար, եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ շաբաթ, իսկ մասնակիցների 20 տոկոսն այդ հարցի պատասխանը չունի:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



