Yerevan, 15.May.2026,
00
:
00
BREAKING


Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական կարգավորում չունի. Սեբաստիան Կուրցի հայտարարությունը

INTERNATIONAL NEWS

 ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը մարտի 31-ին միացել է Մինսկի խմբի համանախագահների մարտի 29-ին արած կոչին` հորդորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին վերսկսել ներգրավվածությունը քաղաքական կարգավորման գործընթացում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ լրատվական ծառայությունից:

«Մարտերն ու բռնությունը, որին ականատես եղանք մեկ տարի առաջ և որը վատագույնն էր վերջին երկու տասնամյակում, պատճառ դարձավ ոչնչացումների, տառապանքի և մարդկային կորուստների: Դա վառ ապացույցն էր նրա, թե ինչքան արագ կարող է պատերազմի մեքենան խաթարել խաղաղությանն ուղղված ջանքերը: Այս կապակցությամբ մենք կոչ ենք անում կողմերին հեռու մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է վտանգի ենթարկել հրադադարը: Բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան իրենց հանձնառություններին՝ խստորեն հետևելով իրենց միջազգային մարդասիրական պարտավորություններին. պաերազմական հանցագործությունները երբեք չեն կարող արդարացված լինել»,- ասել է Կուրցը:

Հիշեցնելով 2016 թվականի ապրիլին շփման գծում բռնության պոռթկումը` նա բանակցային գործընթացում թարմ խթանի հույս է հայտնել: «Շփման գծում բախումներն ու հրադադարի լուրջ խախտումները, որոնք հանգեցնում են զոհերի, նախորդ տարվա ընթացքում առանձնակի մտահոգության առարկա են եղել մեզ համար: Ժամանակն է կենտրոնանալ պրագմատիկ և գործնական քայլերի վրա` հանուն վստահության մթնոլորտի կառուցման, ինչպես նաև առարկայական բանակցությունների վերսկսման»,- շեշտել է Կուրցը:

Այս համատեքստում Կուրցն ափսոսանք է հայտնել 2016 թվականի ապրիլից ողբերգական դեպքերի և գրանցված կորուստների համար` ցավակցելով տուժած ընտանիքներին: «Մեկ տարի առաջվա մարտերի հետցնցումները հայերի ու ադրբեջանցիների համար ավելի են դժվարացրել խաղաղությանը հավատալը, սակայն ինչպես ասել եմ բազմիցս` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական կարգավորում չունի: Մենք պետք է ծրագրենք խաղաղությունը հիմա և թույլ չտանք, որ պատերազմն իր բոլոր սարսափելի հետևանքներով վերադառնա»,- հավելել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Կուրցը գնահատել է դեսպան Անջեյ Կասպշիկի ու նրա թիմի աշխատանքը, որը դրսևորվել է  2017 թվականի փետրվարին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով իրականացվեց հումանիտար գործողություն և վերադարձվեց զինծառայողի մարմինը (փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել այդ երկրի զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին: Այն ՀՀ տարածքում էր հայտնվել 2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետությա ն զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի տապալման արդյունքում -խմբ.):

«ԵԱՀԿ նախագահությունը պատրաստ է աջակցել կողմերի ջանքերին` 2016 թվականին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների հետագա առաջընթացի ու կիրառման համար»,- եզրափակել է Կուրցը:

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia