Ստոլտենբերգը հայտնել Է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգը
INTERNATIONAL NEWS Մայիսի 25-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գլխավոր հարցերը կդառնան դաշնակիցների միջեւ բեռի արդարացի բաշխումը, ինչպես նաեւ «կայունության պրոյեկտումը» գործընկեր երկրների վրա եւ ահաբեկչության դեմ պայքարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Երբ ութ շաբաթ հետո հանդիպեն մեր պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, նրանց օրակարգը կներառի երկու հանգուցային կետ: Առաջինը բեռի արդարացի բաշխումն Է՝ մեր անդրատլանտյան կապերն ամուր պահպանելու համար»,- Բրյուսելում լրագրողներին ասել Է Ստոլտենբերգը դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների նիստից առաջ:
Նա նշել Է, որ «դա ոչ միայն փողն Է, այլեւ ներդրումները մեզ անհրաժեշտ կարողություններում եւ ուժերի տրամադրումը ՆԱՏՕ-ի ծավալման համար»:
«Երկրորդ հիմնական հարցը վերաբերում Է ՆԱՏՕ-ի ջանքերի ամրապնդմանը կայունության պրոյեկտման եւ ահաբեկչության դեմ պայքարելու համար»,- հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



