Ավստրալիայում շնաձուկը հեղեղման զոհ Է դարձել
SOCIETYՇնաձուկը Ավստրալիայի հյուսիս - արեւելքում մոլեգնած «Դեբի» ցիկլոնի առաջացրած հեղեղման զոհն Է դարձել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գիշատիչը մտել Է ջրով ողողված տարածք, բայց չի կարողացել օվկիանոս վերադառնալ, երբ հեղեղումը հետ Է քաշվել: Տեսագրությունը հրապարակել Է BFMTV-ն:
Կենդանուն, որի երկարությունը շուրջ մեկ մետր Է, տեղացի բնակիչները հայտնաբերել են Քվինսլենդի նահանգի գյուղական ճանապարհներից մեկին՝ օվկիանոսի ափից հեռու:
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի կառավարությունը հինգ հյուսիսային շրջաններ, որտեղ հեղեղումներ են տեղի ունեցել, տարերային աղետի գոտիներ Է հայտարարել: Անցած երկու օրվա ընթացքում երկրի արեւելքում անդադար տեղատարափ անձրեւներ են տեղացել, ինչը հանգեցրել Է շատ գետերում ջրի մակարդակի կտրուկ բարձրացման: Դրա հետեւանքով Լիսթեր, Չինդերա, Մուրվիլումբա, Քինգսլի, Բինլի քաղաքներում, Գոլդ Քոստի մի շարք շրջաններում վերջին 24 ժամում տեղացել Է ավելի քան 400 միլիմետր անձրեւ եւ տեղի են ունեցել հեղեղումներ:
Ինչպես հայտնել Է Քվինսլենդի կառավարության ղեկավար Անաստասիա Պալաշչուկը, այդ նահանգում մոտավորապես 130 հազար տուն մնում Է առանց Էլեկտրականության: Քվինսլենդի եւ դրան սահմանակից Նոր Հարավային Ուելսի շրջանների տասնյակ հազարավոր բնակիչներ տարահանվել են եւ մինչ այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց տները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



