Վիրաբույժները չինացուն փոխպատվաստել են իր իսկ թեւին աճեցված ականջը
SOCIETYՉինաստանի Սինան քաղաքում վիրաբույժները կատարել են հիվանդի ականջի փոոխպատվաստման վիրահատություն, ականջ, որն աճեցվել Է նրա թեւին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա»-ին:
Գործակալության տեղեկատվությամբ՝ Ցզի ազգանվամբ տղամարդն ականջը կորցել Էր ավելի քան մեկ տարի առաջ ավտովթարի ժամանակ: Սիանի Xi՚an Jiaotong University համլսարանին կից հիվանդանոցի բժիշկները կորցրած օրգանը վերականգնել են նրա նախաբազկին: Դրա համար բժիշկներն օգտագործել են կողային աճառ, ինչպես նաեւ 3D-տպիչ:
Վիրահատությունը, որը տեւել Է յոթ ժամ, մարտի 29-ին կատարել Է պլաստիկ վիրաբույժ Գո Շուչժունն իր գործընկերների հետ: Նշվում Է, որ, չնայած միջամտության բարդությանը, այն հաջող ընթացք Է ունեցել, հիվանդի վիճակը կայուն Է: Ինչպես նշվում Է, օրգանը լիովին կգործի երկու շաբաթվա ընթացքում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



