Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում. կանխատեսում քաղտեխնոլոգներից

SOCIETY

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզչությանը ներգրավված ուժերը կիրառում էին քաղաքական տեխնոլոգիաներ, ընտրազանգվածի հետ առավել ինտենսիվ ու սերտ շփման հնարքներ: Քարոզարշավի վերջին օրը «Արմենպրես»-ի խնդրանքով քաղտեխնոլոգներն ամփոփում են ընտրարշավի արդյունքներն ու փորձում կանխատեսումներ աել քվեարկության ելքի վերաբերյալ:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Ծառուկյան» դաշինքն առաջիկա ընտրությունների ֆավորիտներն են: «Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններին առավելագույնը 6 քաղաքական ուժ հնարավորություն ունի նվազագույն շեմը հաղթահարելու: Կարծում եմ՝ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն կկազմի ի հաշիվ ռեյտինգային ցուցակով ընդգրկված թեկնածուների»,- ասաց Կարեն Քոչարյանը:  «Ելք» դաշինքի, «Ազատ դեմոկրատներ», ՀՅԴ և «Հայկական վերածնունդ» կուսակց ությունների նվազագույն շեմը հաղթահարելու հնարավորությունները, նրա դիտարկմամբ, բարձր են: Ցածր է գնահատում Հայաստանի Կոմունիստական կուսակցության և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հնարավորությունը, իսկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ խորհրդարան անցնելու հարցը մշուշոտ է:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նույնպես կարծում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Ծառուկյան», «Ելք» դաշինքները, ՀՅԴ, «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ» կուսակցությունները կանցնեն խորհրդարան:

«Ազգային ժողովում տեղ գտնելու նվազագույն շանսեր ունեն Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, ինչպես նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները: Վերջինիս պարագայում հիմնական խնդիրը նրանում է, որ  դաշինքով են հանդես գալիս, այլ ոչ թե կուսակցությունով: Կուսակցությունով հանդես գալու դեպքում նման խնդիր չէր լինի»,- նշեց քաղտեխնոլոգը:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն իր հերթին ցածր է գնահատում Կոմունիստական և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների հնարավորությունները:

«ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը որևէ խնդիր չեն ունենալու խորհրդարան անցնելու: «Ելք», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքների, ՀՅԴ, ՀՎԿ կուսակցությունների հնարավորությունները 50/50 տոկոս եմ գնահատում: Դրանց հիմնական նպատակն է լինելու հաղթահարել նվազագույն շեմը»,- ասաց Բադալյանը:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ից և կեզրափակվի մարտի 31-ին: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություններ են, 4-ը դաշինք: Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցեն Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», Հայաստանի Կոմունիստական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաև «Ծառուկյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ և «Օհանյան-Րա ֆֆի-Օսկանյան» դաշինքները:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe