Մի քանի երկրներ պատրաստ են հրաժարվել «Եվրատեսիլ»-ից հաջակցություն Սամոյլովայի. EBU
SOCIETYԵվրոպական հեռարձակողների միության (EBU) ղեկավար Ինգրիդ Դելենտրեն Ուկրաինայի իշխանություններին պաշտոնապես ծանուցել Է «Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելուց մի քանի երկրների հրաժարվելու մտադրության մասին Ուկրաինայի անվտանգության խորհրդի (ՈւԱԽ) կողմից երկիր ռուս երգչուհի Յուլյա Սամոյլովայի մուտքի արգելման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է oikotimes.com ռեսուրսը, որը մասնագիտանում Է մրցույթի վերաբերյալ նորությունների լուսաբանման բնագավառում:
Դելենտրեն համապատասխան նամակով դիմել Է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին:
«Եթե դուք հաստատեք մուտքի արգելքը (Սամոյլովայի համար), դա որոշակիորեն խիստ բացասաբար կազդի Ուկրաինայի միջազգային համբավի վրա»,-հայտարարել Է Դելենտրեն:
Ինչպես գրել Է EBU-ի ղեկավարը, միության առանձին անդամ երկրներ քննադատել են Յուլյա Սամոյլովային «Եվրատեսիլ»-ին չթողնելու ՈւԱԽ-ի որոշումը եւ հայտարարել, որ կարող են հրաժարվել մրցույթին մասնակցելուց:
Նաեւ Դելենտրեն չի բացառել, որ ապագայում Ուկրաինային կհեռացնեն կազմակերպության միջոցառումներին մասնակցելուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



