Փարիզի արվարձանում մուսուլմանները նամազ են արել փողոցում
INTERNATIONAL NEWSՀարյուրավոր մուսուլմաններ իրենց ուրբաթ օրվա նամազը արել են Փարիզի արվարձանում` որպես բողոքի նշան աղոթքի դահլիճը փակելու դեմ, հայտնում է Associated Press-ը:
Մուսուլմանները աղոթքի գորգերը փռել են հենց Կլիշի-լյա-Գարեն համայնքի փողոցում: Աղոթքը տեղի է ունեցել ոստիկանների հսկողության տակ: Այդպիսի ակցիայով մուսուլմանները ընդգծել են մզկիթների անբավարարությունը:
«Տեղի համայնքապետարանը ցանկանում է աղոթքի համար վարձակալված դահլիճը վերածել համայնքի բնակիչների համար մուլտիմեդիական գրադարանի, որի բնակչությունը կազմում է շուրջ 60 հազար մարդ»,- հայտնում է գործակալությունը:
Դրա փոխարեն տեղի իշխանությունները մուսուլմաններին կոչ են անում աղոթել անցած տարի բացված կրոնամշակութային կենտրոնում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



