ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է ՌԴ նկատմամբ պատժամիջոցների պահպանման մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ուժի մեջ կմնան, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային և չեն իրագործվել Մինսկի համաձայնագրերը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Պետդեպի կայքը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այս մասին հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:
«ԱՄՆ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան, քանի դեռ Մոսկվան չի վերացնի գործողությունները, որոնց պատճառով սահմանվել են մեր պատժամիջոցները: Տագնապով պետք է ընդգծենք շփման գծում իրավիճակի սրումը և բազմակի հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ՌԴ-ից աջակցություն ստացող անջատողական ուժերի կողմից»,-հայտարարել է Թիլերսոնը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



