Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


ԹԵՍՏ. Շատ կարճ հոգեբանական թեստ, որը կբացահայտի, թե ինչ է թաքցնում ձեր ենթագիտակցությունը

LIFE

Այս թեստում չափազանց կարևոր է հիշել առաջինը, ինչ գալիս է ձեր մտքին: Մտքում պահեք այդ պատկերը և փորձեք հիշել դետալները: Գուցե կարիք լինի գրառումներ անելու:

BlogNews-ը զգուշացնում է, որ հարկավոր չէ միարժեքորեն ընդունել թեստի արդյունքները, սակայն, այնուամենայնիվ, որոշակի ճշմարտություն այս ամենի մեջ կա:

Պատկերացրեք մեծ և անծայրածիր անապատ: Այդ անապատում կա մի խորանարդ:

1. Նկարագրեք այդ խորանարդը: Որքա՞ն մեծ է այն: Որտե՞ղ է այն գտնվում, թաղվա՞ծ է ավազի մեջ, թե՞ պարզապես գետնի վրա է: Գուցե օդո՞ւմ է կախված: Այն շարժվո՞ւմ է: Այն ամբողջական է, թե՞ ներսից դատարկ: Այստեղ չկան ճիշտ կամ սխալ պատասխաններ: Պարզապես հարկավոր է ուշադիր լինել դետալների հանդեպ:

2. Այսպիսով՝ դուք անապատում եք, որտեղ կա խորանարդ, և նկատում եք մի աստիճան: Պատկերացրեք այդ աստիճանը: Ինչի՞ց է այն պատրաստված: Որքա՞ն է երկարությունը, քանի՞ աստիճան ունի: Հի՞ն է, թե՞ նոր: Խորանարդի հանդեպ ի՞նչ դիրքում է: Այն խորանարդից վե՞ր է, թե՞ ներքև:

3. Իսկ հիմա պատկերացրեք, որ անապատում ձի կա: Նկարագրեք այն: Ամենակարևորը՝ ձեզնից ի՞նչ հեռավորության վրա է ձին, ի՞նչ է անում: Ո՞ր ուղղությամբ է այն շարժվում: Ի՞նչ տեսք ունի:

4. Փորձեք անապատում ծաղիկներ պատկերացնել: Քանի՞ հատ պատկերացրիք: Որտե՞ղ են աճում: Ի՞նչ տեսք ունեն: Ձիու, խորանարդի, աստիճանի և ավազի հանդեպ ի՞նչ դիրք ունեն:

5. Սկսվեց ամպրոպ: Պատկերացրեք այն ամենայն մանրամասնությամբ: Քամին ուժգի՞ն է: Ամպրոպն ինչ-որ կերպ ազդո՞ւմ է խորանարդի, ծաղիկների, աստիճանի և ձիու վրա:

Թեստը մեկնաբանվում է հետևյալ կերպ.

Խորանարդը ձեր էգոն է

Խորանարդի չափսերը ձեր սեփական «ես»-ն է:

  • Մեծ խորանարդը փաստում է, որ դուք բավականին ինքնավստահ մարդ եք և ունակ եք լինելու լավ ղեկավար: Իսկ եթե ձեր խորանարդը փոքր է, ապա դուք հավանաբար անհամարձակ և համեստ մարդ եք: Դուք ամաչկոտ եք և չեք սիրում ուշադրության կենտրոնում լինել:

  • Եթե ձեր խորանարդը ավազի մեջ խրված է, ապա դուք բավականին հանգամանալից եք և հաշվարկում եք ձեր ամեն քայլը: Պարզապես գետնի վրա տեղակայված խորանարդը նշանակում է, որ դուք պրակտիկ մարդ եք և հստակ գիտեք, թե ինչ եք ուզում այս կյանքում: Եթե խորանարդը շարժման մեջ է գտնվում, պտտվում, ապա դուք ոչ ստանդարտ մտածելակերպի տեր մարդ եք, ով հաճախ չի համակերպվում իր միջավայրի հետ: Օդում կախված խորանարդը փաստում է, որ դուք ստեղծագործ անձնավորություն եք, որն ունի շատ լավ երևակայություն:

  • Եթե ձեր խորանարդը ներսից դատարկ է, ապա ձեր ներաշխարհը և կյանքի հանդեպ վերաբերմունքը կազմավորման փուլում են: Եթե այն ամբողջական է, ապա դուք լիովին ձևավորված անձնավորություն եք: Ձեզ մանիպուլյացիայի ենթարկելը չափազանց դժվար է:

Աստիճանը ձեր ընկերներն են

Աստիճանը շատ բան կարող է պատմել ձեր ընկերների, հարազատների և ձեր նրանց հանդեպ վերաբերմունքի մասին:

  • Եթե աստիճան կպնում է խորանարդին, ապա դուք սովոր եք ձեր խնդիրները լուծել ձեր ընկերների և հարազատների միջոցով: Եթե ոչ, ապա դուք նախընտրում եք ձեր հարցերն ինքնուրույն լուծել:

  • Եթե աստիճանը խորանարդից ցած է գտնվում, ապա դուք ձեր ընկերների համար հեղինակություն եք: Նույն հարթության վրա՞ են, ապա դուք նրանց ընդունում եք որպես ձեզ հավասարների և չեք սիրում նրանց ճնշել: Եթե վեր է խորանարդից, ապա նրանց կարծիքը ձեզ համար որոշիչ է, և դուք դրանից կախում ունեք:

  • Եթե աստիճանը նոր է, ապա դուք ներկայումս շփվում եք համեմատաբար նոր ընկերների հետ, որոնց հետ վերջերս եք ծանոթացել, իսկ եթե հին է, ապա դուք նախընտրում եք ձեր վաղեմի, տարիներով փորձված ընկերների հետ շփվել:

  • Աստիճանների քանակությունը. եթե ոչ ավել է, քան 3-5 աստիճան, ապա դուք շատ քչերին եք ձեզ մոտ թողնում: Եթե մոտ 10 հատ է, ապա դուք շատ ընկերներ չունեք, սակայն բոլորն էլ փորձված են և հավատարիմ: Եթե շատ-շատ են, ապա դուք շփվող մարդ եք, ով դեպի իրեն է ձգում մարդկանց:

Ձին ձեր զուգընկերն է

Ձիու տեսքը շատ բան է հայտնում այն մասին, թե ինպիսին եք դուք ուզում տեսնել ձեր կողակցին:

  • Եթե դուք տեսնում եք կանգուն, հաստատուն, շագանակագույն ձի, ապա ձեզ հարկավոր է վստահելի մեկը, ում վրա դուք կարող եք հույս դնել: Եթե դուք տեսնում եք գեղեցիկ ձի, օրինակ՝ Պեգասին կամ էլ միաեղջյուրի, ապա ձեզ համար կարևոր է արտաքին տեսքը: Եթե դուք տեսնում եք միֆական կենդանի, ապա դուք մի անհասանելի մեկի մասին եք երազում կամ էլ ինչ-որ հայտնի աստղի:

  • Ձեր ձին քսվո՞ւմ է խորանարդին, ապա դուք ձեր զուգընկերոջ հետ վստահելի և ջերմ հարաբերություններ ունեք:

  • Եթե ձին հեռանում է խորանարդից, ապա դուք հավանաբար չեք վստահում ձեր զուգընկերոջը կամ էլ ձեզ թվում է, որ նա ձեզ հետ անկեղծ չէ:

Ծաղիկները ձեր երեխաներն են

Ծաղիկների քանակությունը նախանշում է, թե քանի երեխա կցանկանայիք ունենալ՝ շատ թե քիչ: Թեստի որոշ մեկնաբանություններում ծաղիկներն արտահայտում են ձեր ստեղծագործական պլանները:

  • Որոշ մարդիկ պատկերացնում են մեկ, խեղճ և չորացած երիցուկ, ոմանք էլ՝ ծաղկուն այգի, որը պատում է ողջ անապատը: Հարկավոր է զգույշ լինել, որ երեխաները ձեր գլխին չնստեն:

  • Գույնն ու կենսունակությունը կարող են խոսել երեխաների առողջական վիճակի և հաջողակ լինելու մասին:

  • Խորանարդի հանդեպ նրանց տեղադրությունը խոսում է ձեր և ձեր երեխաների միջանձնային հարաբերությունների մասին:

Ամպրոպը ձեր վախերն են

Ամպրոպը ձեր վախերն ու անհանգստություններն են:

  • Եթե ամպրոպը ձեզնից հեռու էր, ապա կյանքի անախորժությունները ձեզ շրջանցում են, և դա ձեր շնորքն է:

  • Եթե այն խորանարդին մոտ էր, սակայն չազդեց նրա վրա, ապա դուք կարողանում եք հաղթահարել ձեր առջև ծառացած բոլոր դժվարությունները:

  • Եթե դուք գտնվում էիք ամպրոպի էպիկենտրոնում, և այն վնասել է խորանարդը, ապա կյանքի դժվարությունները ձեզ կոտրում են: Նման դեպքերում հարկավոր է հիշել, որ դուք ունակ եք հաղթահարելու ցանկացած բան:

Նյութը՝ Blognews.am-ի

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns