Նոր կնճիռներն ինձ չեն հուզում. 52-ամյա Իրինա Դանիելյանն անկեղծանում է
LIFEԴերասանուհի Իրինա Դանիելյանն այսoր նշում է 52-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է անցած ճանապարհի, տարիքային առանձնահատկության, ամենամեծ ցանկությունների ու տատիկ դառնալու մտքերի մասին:
Իրինա, նոր տարիքում նոր ցանկություններ կամ մտքեր առաջացե՞լ են: Ինչ եք ցանկանում, որ 52-ում եւ առհասարակ առաջիկայում կատարվի:
- Գիտեք, ինձ մոտ մշտապես շատ հարթ է իրականանում մի տարիքից մյուսին անցնելը, որ ցանկությունների վրա էլ չեմ կենտրոնանում: Ինձ մոտ մշտական ցանկություններ են՝ լինել ու մտերիմներիս էլ տեսնել առողջ ու երջանիկ, որպեսզի նրանց մասին միայն լավ լուրեր լսեմ: Նաեւ ցանկություններիս շարքում կարեւոր տեղ ունի մեր երկիրը խաղաղ տեսնելը: Իսկապես, ողջ աշխարհի խաղաղությունից է կախված նաեւ մեր երջանկությունը:
Բացի համամարդկային ցանկություններից, ինքներդ Ձեզ համար ի՞նչ եք ցանկանում:
- Ողջ կյանքում ես զգացել եմ երջանիկ լինելու զգացողությունը, ու կցանկանամ, որ դա երբեք չնվազի: Արդեն 52 տարի չի պակասել, հուսամ՝ այդպես էլ կշարունակվի: Ի դեպ՝ երջանիկ լինելու համար հատուկ գործողություններ չեմ անում, դա ինքնաբերաբար է ստացվում: Գոյություն ունի մարդու տեսակ հասկացությունը. ես իմ տեսակով ավելի պոզիտիվ ու օպտիմիստ մարդ եմ:
Շարունակությունն՝ այստեղ
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



