ՄԱԿ-ը կոչ է արել վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ը կոչ է արել վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։
«Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են լարվածության նվազմանն ու կոչ ենք անում կողմերին դրսեւորել անհրաժեշտ քաղաքական կամք, որպեսզի վերսկսվեն առարկայական բանակցություններ, որոնք կտանեն դեպի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում»,- ասել է Հակը։ Նա նաեւ աջակցություն է հայտնել ղարաբաղյան կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ ու Ֆրանսիա) կողմից Բաքվին ու Երեւանին հասցեագրված կոչերին՝ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է խոչընդոտել հրադադարի մասին պայմանավորվածությանը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



