Ողբերգական ավտովթար Լոռիում. կա 1 զոհ, 4 վիրավոր (ֆոտո)
PHOTOԼոռու մարզում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ճանապարհին, իրար են բախվել «ՎԱԶ 2106» և «Oka» մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկաններն ու քննիչները:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասով:
.jpg)
.jpg)

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



