Հանրապետության տարածքում ապրիլի 1-ին սպասվում են կարճատև տեղումներ անձրեւի տեսքով
SOCIETYՀանրապետության տարածքում` ապրիլի 1-ին դադարներով սպասվում են կարճատև տեղումներ: Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը շրջանների զգալի մասում եւ ապրիլի 3-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կնվազի 7-8 աստիճանով, ապրիլի 4-5-ը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝ապրիլի 1-ին սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձնախառն անձրև: Ապրիլի 3-ի ցերեկը եւ ապրիլի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



