Կույր աղիքի բորբոքումների բուժում հակաբիոտիկների միջոցով. գիտնականներ
PHOTOԳիտնականները վերջերս առաջարկել են կույրաղիքի սուր բորբոքումները բուժել առանց վիրահատական միջամտության՝ հակաբիոտիկների միջոցով: Խոսքն իհարկե չի վերաբերում բարդություններին:

Medical Daily-ի փոխանցմամբ` հետազոտությանը մասնակցել են կույրաղիքի ցուպիկի սուր, սակայն ոչ բարդացած բորբոքում ունեցող հիվանդները. 430 հիվանդ ենթարկվել են վիրահատության, իսկ 470-ը բուժվել են հակաբիոտիկներով:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հակաբակտերիալ թերապիա ստացած հիվանդների 63 տոկոսը բարեհաջող է անցել բուժման կուրսը: Նրանց մոտ ցավեր և բորբոքումներ ի հայտ չեն եկել հաջորդ մեկ տարվա ընթացքում: Իսկ վիրահատված հիվանդների մոտ բարդությունների առաջացման վտանգը 31 տոկոսով բարձր է եղել՝ այլըտրանաքային բուժում ստացածների համեմատ:
Հետազոտության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ կլինիկաներում մնալու տևողության և բուժման արդյունավետության առումով բուժման այդ երկու տաբերակները գործնականում չեն տարբերվում: Ուստի՝ հետազոտողները առաջարկում են վիրահատական միջամտություն ցուցաբերել միմիայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



