Երբեք մի անտեսեք մարմնի այս հոտերը. այն վկայում է, որ ինչ-որ բան այն չէ
LIFEՄարդկանց կենսակերպն ուսնվելը մեծապես ազդում են մարմնի հոտի վրա: Սակայն որոշ դեպքերում մարմնի տհաճ հոտը կարող է տարբեր հիվանդությունների հետեւանք լինել:
Past.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մարմնի այն հոտերը, որոնք կարող են հիվանդություն նշանակել, եւ որոնք չի կարելի երբեք անտեսել:
Մեզի կամ կղանքի տհաճ հոտ

Բժիշկների հավաստմամբ` կղանքի եւ մեզի կտրուկ վատացած հոտերը նույնպես պետք է անհանգստացնեն: Տհաճ հոտով կղանքը կարող է լակտոզան չյուրացնելու նշան լինել, գարշահոտ մեզը կարող է ցույց տալ միզուղիների ինֆեկցիան:
Վերքերի ու վնասվածքների հոտ

Սա վկայում է այն մասին, որ վնասվածք ստացած կամ կտրված հատվածում ինֆեկցիա գոյություն ունի, հավաստիացնում է բժիշկ Քադլը: Այն կարող է վտնագավոր լինել, ուստի անպայման պետք է անմիջապես դիմել բժշկին:
Բերանի մրգային հոտ

Հարվարդի համալսարանի բժիշկ Ռոբերտ Գաբբեյը պնդում է, որ բերանի մրգային հոտը, այպես կոչված` «մրգային շնչառությունը», կարող է վկայել դիաբետային կետոացիդոզի մասին` բարդացում, որի դեպքում օրգանիզմում ինսուլինի մակարդակը կտրուկ նվազում է, իսկ գլյուկոզայի մակարդակը, հակառակը, մեծանում է: Այս վիճակը վտանգավոր է, քանի որ որոշ դեպքերում կարող է մահվան հասցնել:
Ոտքերի հոտ

Ոտքերի ուժեղ հոտի պատճառ կարող են լինել ոտքերի մաշկին եւ մատներին եղած բակտերիաները եւ սնկերը: Եթե վարակված ոտքը քերծեն, իսկ հետո հպվեն մարմնի այլ մասերին` լինի դա աճուկը կամ թեւատակը, գարշահոտությունը կարող է տեղակայվել նաեւ այդ մասերում:
Առավոտյան բերանի հոտ

Չարժե հանգիստ վերաբերվել առավոտյան բերանի վատ հոտին և համարել որ ամեն ինչ կարգին է: Բժիշկները նշում են, որ կանոնավոր ատամները լվացող մարդու դեպքում նման հոտի պատճառը կարող է լինել չհայտնաբերված խանգարում, որի դեպքում քնած ժամանակ շնչառությունն ընդհատվում է:
Անի Գևորգյան
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



