Գիտնականներ. դեպրեսիայի բուժման նոր միջոց է հայտնաբերվել
LIFEԴեպրեսիան ընդամենը տխրություն չէ: Այն հիվանդություն է, որը հարկավոր է բուժել:
Դեպրեսիան տրամադրության անկման այն ձևն է, որի ժամանակ տեղի է ունենում խզում հուզական վիճակի և իրականության միջև։ Դեպրեսիայի ժամանակ տրամադրության և ինքնազգացում անկումից բացի, դիտվում են մտածողության դանդաղում, ուշադրության անկայունություն, շարժումների դանդաղում (արգելակում), ինքնագնահատման անկում, հյուծվածություն, հոռետեսություն։ Հիվանդը կորցնում է հետաքրքրությունը, ինքնավստահությունը, խանգարվում է քունը։ Առաջանում է մեղքի և մեղավորության զգացում, ինչը կարող է անգամ ինքնասպանության հանգեցնել:
Փորձերը ցույց են տվել, որ դեպրեսիայի ախտանիշները զգալի թուլանում են ընդհանուր անզգայացման ներարկումից:

Իկանի համալսարանի գիտնականները համեմատել են կետամինի և պլացեբոյի արդյունքները, դեպրեսիա ունեցող 20 մարդկանց շրջանում: Արդյունքում, կետամին ստացած մարդկանց ավելի քան 40%-ը վիճակի բարելավում է նկատել ընդամենը 24 ժամվա ընթացքում: Պլացեբոյի խմբում նմանները 6% էին:

Դա հոյակապ արդյունք է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ հակադեպրեսանտներ նույնիսկ շաբաթներ ժամանակ են պահանջում, որպեսզի սկսեն աշխատել: Կետամինն օգնում է ուղեղի բջիջներին նորից ծնվել, իսկ ըստ տեսության, դեպրեսիան առաջանում է ուղեղի բջիջների մահանալուց:

Վոլֆգանգ Կոնցեն հավաստիացնում է, որ դեպրեսիան հարկավոր է բուժել ստամոքսաաղիքային համակարգի վրա ազդելով, քանի որ հենց այն է ուղեղին տարբեր ազդանշաններ ուղարկում:
Այս եզրահանգումը փորձարկում են մկների վրա: Բայց, մյուս տարի հնարավոր կլինի աշխատանքը սկսել մարդկանց հետ:
Անի Գևորգյան
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



