Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Ազգային արխիվից հայտնաբերված բացառիկ նյութերի հիման վրա վրացի կինոգետը հեղինակելու է Բաթումի հայերի մասին պատմող գիրք

CULTURE

Հայաստանի ազգային արխիվում հայտնաբերվել են հազվագյուտ նյութեր 19-րդ դարի վերջերին Բաթումում ապրած հայերի մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց վրացի կինոգետ Բագրատ Թավբերիձեն, ով օգտագործելու է նյութերը Բաթումի հայերի մասին պատմող նոր գրքում:  

Նրա համահեղինակած առաջին «Բաթում. պատմությունը դեմքերով» (Батуми. история в лицах) գիրքը, որի շնորհանդեսը տեղի էր ունեցել Երեւանում, պատմում է 20-րդ դարի բաթումցիների մասին:

«Գրքի աշխատանքները տեւել են շուրջ 2 տարի: Ամենեւին նպատակ չենք ունեցել գրքում ներկայացնել միայն բոլորին շատ լավ հայտնի մարդկանց: Գրքում տեղ է գտել թամադան, կոշկակարը եւ ուղղակի քաղաքի կոլորիտային դեմքերը:  Գրքում տեղ գտած մի շարք կերպարներից 38-ը հայեր են: Համահեղինակը վրացի լրագրող Էլինա Գուրգենիձեն է: Ռուսերենով լույս տեսած գիրքը 800 էջից է բաղկացած, ունի 1760 հազվագյուտ նկարներ, որոնք ներկայացնում են ինչպես քաղաքը, այնպես էլ հենց այդ մարդկանց կենցաղը: Գրքում տեղ են գտել Բաթումի բուսաբանական այգու պատմությունը,  լրագրողի՝ քաղաքի մասին երկու պատմվածք եւ այլն:   Աշխատել ենք այնպես անել, որ գիրքը կարդալուց մարդ մտովի տեղափոխվի հին ժամանակների Բաթում, որը, ցավոք, այսօր գոյություն չունի»,-ասաց գրքի համահեղինակը:

Նա տեղեկացրեց, որ այս գրքի հրատարակման հարցում մեծ աջակցություն են ունեցել տարբեր երկրներում ապրող բաթումցիները, ինչպես նաեւ մի շարք հայեր:

«Կարելի է ասել՝ այն ազգային գիրք է, քանի որ Ամերիկայում, Իսրայելում, Հունաստանում, Ռուսաստանում եւ այլ երկրներում ապրող բաթումցիների պատվերն է եղել, նրանք ցանկացել են ունենալ նման գիրք: Բայց միայն այդ ֆինանսավորումը բավարար չէր: Մեծ դեր են խաղացել հայերը, ովքեր շատ ջերմ ընդունեցին եւ կազմակերպեցին շնորհանդեսն այստեղ: Նախաձեռնության հենց սկզբից մեզ ոգեւորել եւ աջակցել են Վիրահայոց թեմի առաջնորդ, Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Բաթումում Հայաստանի նախկին հյուպատոս Արամ Գրիգորյանը, ռուսաստանաբնակ գործարար եւ այլք»,-նշեց նա:

Գրքի շնորհանդեսը Բագրատ Թավբերիձեի՝ Հայաստան կատարած այցի միակ նպատակը չէ: Նա պատրաստվում է աշխատել իր երկրորդ գրքի ուղղությամբ, որին աջակցելու հարցում շահագրգռվածություն է հայտնել նաեւ Սփյուռքի նախարարությունը:

«Ազգային արխիվում շատ տվյալներ ենք գտել Բաթումի հայերի մասին: Մենք իմացել ենք, որ հայերի մասին պատմող սկզբնական աղբյուրները գնում են դեպի 1894 թվականները, սակայն բացահայտել ենք, որ 1883-84 թվականներին Բաթումում արդեն կային հայկական ուսումնարաններ»,-ներկայացրեց գրքի համահեղինակը:

Կինոգետի՝ Հայաստան գալու երրորդ նպատակը նրա պապն է, ով ազգությամբ հայ է, ծնվել է Դիլիջանում:

«Այս տարի պապիս մահվան 45-րդ տարելիցն է: Նա Դիլիջանից հետո մեկնել է Վրաստան, սովորել է Թբիլիսիի արդյունաբերական ուսումնարանում, ապա ծանոթացել վրաստանաբնակ տատիս հետ, ով նույնպես հայ է:  Պապիս բուսաբանության վերաբերյալ տարբեր աշխատանքներ ունի, որոնց հիման վրա Ռուսաստանում մի շարք այլ աշխատություններ են կառուցվել: Այժմ ես այստեղ եմ նաեւ պապիս ճանապարհով հետ գնալու համար՝ Վրաստան, ապա Հայաստան, Երեւան, շուտով կանգ եմ առնելու Դիլիջանում, որտեղ եւ նա էր ծնվել»,-եզրափակեց  Բագրատ Թավբերիձեն:

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms