Աստղեր, որոնք սպանվել են երկրպագուի կողմից
PHOTOԵրկրպագուի սերն արտիստի համար որքան հաճելի է եւ ցանկալի, նույնքան էլ՝ վտանգավոր: Շատ հաճախ կուռքի հանդեպ սերը վերածվում է մոլագարության, եւ արդյունքում դրա զոհ են դառնում հայտնի մարդիկ:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է աստղերի, որոնք սպանվել են մոլի երկրպագուների ձեռքով:
Սելենա
Լատինաամերիկյան հայտնի երգչուհին ընդամենը 23 տարեկան էր, երբ նրան մահացու հրազենային վնասվածք հասցրեց նրա ֆան-ակումբի ղեկավար Յոլանդա Սալդիվարը:
Ջանի Վերսաչե
Աշխարհահռչակ մոդելավոորղը սպանվել է 1997 թվականին՝ իր տան շեմին՝ երիտասարդ տղայի կողմից:
Քրիստինա Գրիմի
Ամերիկյան «Ձայնը» շոուի մասնակցին երկրպագուն կրակեց հենց համերգի ժամանակ: 22-ամյա աղջկա կյանքը չհաջողվեց փրկել:
Ջոն Լենոն
The Beatles-ի անդամ Ջոն Լենոնը սպանվել է 1980 թվականի դեկտեմբեին՝ հոգեկան անհավասարակշռություն ունեցող ամերիկացի Մարկ Չեպմենի կողմից: Նա կրակել է հայտնի երաժիշտի ուղղությամբ հինգ անգամ, ապա նստել ասֆալտին եւ սկսել կարդալ Սելենջերի «Տարեկանի արտում, անդունդի եզրին» գիրքը: