Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Սիրիահայ գործարարների հիմնած դեղագործական արտադրությունը թույլ կտա 30-40 տոկոսով նվազեցնել դեղորայքի գները

SOCIETY

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում ապրիլի 1-ին բացվեց  «Թուֆենքչի գրուպ» դեղագործական արտադրանքի գործարանը, որը հիմնադրվել է սիրիահայ գործարարների կողմից: Բացման արարողությանը ներկա գտնվեցին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, գործարանում արտադրվելու են ցանկացած դեղամիջոցներ, որոնք պահանջարկ ունեն ներքին շուկայում: 

«Արտադրության սպառման դեպքում այն հնարավորություն կտա  մինչև 30-40 տոկոսով շուկայում դեղորայքի գները նվազեցնել»,- ասաց Ալթունյանը:

Նրա խոսքով` նման տեսակի գործարան դեռևս չի եղել Հայաստանում:

«Իհարկե, ունենք դեղագործական արտադրություններ, որոնք զբաղվում են այլ գործառույթներով, սակայն փաթեթավորման այսպիսի արտադրություն դեռ չի եղել: Հուսով եմ, որ նման արտադրությունները կզարգանան»,- նշեց նախարարը:

«Թուֆենքչի» ընկերության նպատակն է թողարկել բարձրորակ դեղագործական արտադրանք, մասնավորապես` ցավազրկողներ, հակահիպերտոնիկներ, սննդային հավելումներ, վիտամիններ, հակադիաբետիկ դեղեր և այլն:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի կարևորեց այն հանգամանքը, որ գործարանը ստեղծվել է սիրիահայերի կողմից:

«Նման նախաձեռնությունները նախարարության համար շատ ողջունելի են և ուրախալի:  Մենք պատրաստ ենք սփյուռքի մեր բոլոր հայրենակիցների կողքին լինել , որպեսզի նման նախաձեռնությունները ավելի հաճախակի լինեն և նրանց համար Հայաստանում գործունեություն ծավալելը լինի ավելի գրավիչ և ուրախալի»,- ընդգծեց Կարայանը:

Նախարարի կարծիքով` նման գործարանների բացումը կընդլայնի դեղագործական ոլորտում արտադրությունը:

«Այս նախաձեռնությունը կարևոր է դեղագործական ոլորտի զարգացման համար, որն ունի բավականին մեծ ներուժ և հեռանկար, որը դեռ իրացված չէ: ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը ստացել է լայն հնարավորություններ, որպեսզի կարողանա երկրում արտադրվածը արտահանել ԵԱՏՄ մեծ շուկա»,- նշեց Կարայանը:

«Թուֆենքչի գրուպ» գործարանի գործադիր տնօրենը Կառլո Գասպարը նշեց, որ 2017 թվականին «Թուֆենքչի» ընկերությունը նախատեսում է արտադրել 350-400 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք, ստեղծել 25-30 աշխատատեղ:

«Հետագայում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը, ինչի արդյունքում կստեղծվի ևս 50-60 աշխատատեղ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի  հետ սերտ համագործակցություն ենք ծավալել: Նախարարությունը ցույց է տվել մեզ ամենակարճ և դյուրին ճանապարհը, որպեսզի կարողանանք արագացնել գործարանի շահագործման գործընթացը»,-ընդգծեց գործադիր տնօրենը: Ըստ նրա` ընկերությունը նախատեսում է իր արտադրանքը արտահանել Սիրիա, Լիբանան, Հորդանան, Լիբիա, Ալժիր, Եմեն և այլն:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի դիտարկմամբ` նման նախաձեռնությունները կխթանեն մյուս սիրիահայերին Հայաստանում գործունեություն ծավալելու:

«Շատ հաճելի է, որ սիրիահայերը կան բոլոր ոլորտներում, և այսօր նման ձեռնարկություն է մեկնարկում: Սա նաև  հույս և վստահություն է բոլոր այն սիրիահայերի  համար, ովքեր  դեռևս տատանվում են` մնալ հայրենիքում, թե ոչ: Սիրիահայերի ներուժը շատ մեծ է, նրանք բոլորն էլ  ստեղծագործ, արարող և աշխատող  նվիրյալ մարդիկ են»,- եզրափակեց նախարարը: 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe