Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կոլումբիային
SOCIETYՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Îոլումբիայի Մոկոա քաղաքում սողանքների հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱԳՆ-ն գրառում է կատարել թվիթերյան իր էջում:
«Մեր ցավակցությունն ենք հայտնում Կոլումբիային վերջին ավերիչ սողանքների հետևանքով ունեցած զոհերի առնչությամբ: Հուսով ենք, որ կորած մարդիկ շուտով կգտնվեն անվնաս վիճակում»,- ասվում է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ:
Հորդառատ անձրևների հետևանքով գրանցված սողանքները Մոկոայում դարձել են 254 մարդու մահվան պատճառ: Վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, կան անհետ կորածներ, շատերը ստիպված են եղել լքել իրենց տները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



