Կառավարության հաստատած 2016-ի պետբյուջեի նախագծով ակնկալվում է 2,2 տոկոս ՀՆԱ-ի աճ
ECONOMICSՀՀ կառավարությունը հաստատեց 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Ներկայացնելով հաջորդ տարվա պետբյուջեի մակրոտնտեսական կանխատեսումները՝ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ ակնկալվում է, որ հաջորդ տարի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 2.2 տոկոս, ՀՆԱ-ի դեֆլյատորի մեծությունը՝ 4, 12-ամսյա գնաճի թիրախը 4 պլյուս-մինուս 1 տոկոս, դեֆիցիտը՝ 3.5 տոկոս։
Պետական բյուջեի ծախսային մասը նախատեսված է 1 տրլն 373 մլն դրամ (1,373,746,924.1 դրամ), եկամուտների ընդհանուր գումարը՝ 1 տրլն 183 մլրդ դրամ (1,183,003,998 դրամ), իսկ դեֆիցիտը՝ 197 մլրդ դրամ (190,742,926 դրամ):
Բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը ծրագրվել են 1 տրլն 129 մլրդ դրամ: «Ծախսերի ծավալը ծրագրվել է շուրջ 1 տրլն 373 մլրդ-ի չափով։ 96 տոկոսը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին։ 2016-ի բյուջեի ծախսային մասը 2015-ի պետական բյուջեի համեմատ ավելացել է շուրջ 68 մլրդ դրամով»,- ասաց Խաչատրյանը։
Պետական բյուջեի նախագիծը կներկայացվի Ազգային ժողով: