Ընտրակաշառք բաժանվել է և՛ Երևանում, և՛ մարզերում. Հովսեփ Խուրշուդյան
POLITICSԱյսօր ընտրությունների ժամանակ եղել են մեծածավալ ընտրախախտումներ՝ ուղղորդումներ, բաց քվեարկություններ, ընտրակաշառք և այլն․«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի ասուլիսին հայտարարեց դաշինքի պատգամավորության թեկնածու Հովսեփ Խուրշուդյանը:
Նշեց, որ ընտրակաշառք բաժանվել է և՛ Երևանում, և՛ մարզերում: Թե ինչ է պատրաստվում ՕՐՕ դաշինքն անել, եթե իշխող կուսակցությունը հաղթի ձայների մեծամասնությամբ Խուրշուդյանը պատասխանեց, որ դաշինքով պետք է որոշել:
Նա նշեց, որ իրենք ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվությունն արդեն տարածել են և ավելացրեց, որ ՕՐՕ դաշինքի առաջնորդները տեղյակ են իրավիճակից, մշտական քննարկումների մեջ են, հնարավոր է՝ ավելի ուշ կապ հաստատեն մամուլի հետ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



