Վախճանվել Է Էլեկտրոնային երաժշտության ռահվիրա Իկուտարո Կակեհասին
CULTURE87 տարեկան հասակում վախճանվել Է Էլեկտրոնային երաժշտական գործիքներ արտադրող Roland Corporation ընկերության հիմնադիր, ճապոնացի ինժեներ Իկուտարո Կակեհասին, տեղեկացնում Է BBC-ն:
1972 թվականին Կակեհասին հիմնել Է Roland ընկերությունը, որն արագորեն դարձել Է համաշխարհային առաջատարներից մեկն Էլեկտրոնային երաժշտական գործիքների եւ վերահսկիչների մշակման եւ արտադրության բնագավառում:
Կակեհասին, այլ բաների թվում, ստեղծել Է մի շարք մեծ ժողովրդականություն վայելող դրամ- մեքենաներ, այդ թվում՝ հռչակավոր TR-808-ը, որն օգտագործել են հայտնի շատ երաժիշտներ՝ Մարվին Գեյից մինչեւ Քանյե Ուեսթը: TR-808-ը մինչ օրս ակտիվորեն կիրառվում Է հիփ-հոփում, Էլեկտրոյում, մինիմալ-տեխնոյում եւ Էլեկտրոնային պարային երաժշտության շատ այլ ձեւերում:
Այսօր Roland ընկերությունն ստեղծում Է համակարգչային ծրագրեր, ինչպես նաեւ ծրագրեր iPad-ի եւ iPhone-ի համար, որոնք կողմնորոշված են դեպի սիրող-երաժիշտները:
2013 թվականին Կակեհասին ստացել Է «Գրեմի» մրցանակ՝ երաժշտական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում ներդրած ավանդի համար:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity



