Սեուլը, Տոկիոն եւ Վաշինգտոնը համատեղ ծովային զորավարժություններ են սկսել Կորեական նեղուցում
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեան, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան համատեղ ծովային զորավարժություններ են սկսել Կորեական նեղուցի Չեջուդո կղզու շրջանում: Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հայտարարությունը:
Զորավարժությունները, ինչպես սպասվում Է, կտեւեն երեք օր: Դրանք նպատակաուղղված են «ԿԺԴՀ-ի սուզանավերի հնարավոր գրոհներին արդյունավետ պատասխան ապահովելուն, ներառյալ ծովային բազավորման բալիստիկ հրթիռների արձակումը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Վարժանքների ընթացքում զինվորական նավաստիները փորձարկում են ԿԺԴՀ-ի սուզանավերի հայտնաբերման հմտությունները եւ դաշնակիցների հետ տեղեկատվության փոխանակումը:
Ինչպես նշում Է գործակալությունը, հարավկորեական Չեջուդո կղզու շրջանում անցկացվող զորավարժություններին կմասնակցեն երեք երկրների ավելի քան 800 զինվորականներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



